Ադրբեջանական զինվորական համազգեստով մարդիկ գլխատել են երկու անձի Լեռնային Ղարաբաղում․ բրիտանական պարբերականը պարզել է նրանց ինքնությունը




Բրիտանական The Guardian պարբերականը պարզել է այն երկու տարեց մարդկանց ինքնությունը, որոնց սպանությունը Լեռնային Ղարաբաղում նկարահանվել էր եւ հայտնվել համացանցում։


Տեղացիները հայտնել են պարբերականին, որ դաժանաբար սպանվածները հայեր են, պատերազմի մասնակիցներ չեն եղել։ Նոյեմբերի 22-դեկտեմբերի 3-ին հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես ադրբեջանական զինվորական համազգեստով մարդիկ գլխատում են տղամարդուն դանակով։

Ապա գլխատված տղամարդու

գլուխը նետում սատկած կենդանու լեշի վրա։ Տեսանյութում հետկադրային ձայնն ասում է «Ահա այսպես էլ մենք վրեժ ենք լուծում՝ գլուխներ կտրելով։ Մադաթաշեն գյուղի բնակիչները ճանաչել են Գեննադի Պետրոսյանին, ով գյուղ էր եկել Սումգայիթից 1980-ականների վերջերին։

he Guardian-ը գրում է, որ Պետրոսյանը չի ցանկացել հեռանալ գյուղից, չնայած ադրբեջանական զորքի մոտիկանալուն։

Գյուղի ղեկավար Էդուարդ Հայրապետյանը պարբերականին պատմել է, որ վերջին անգամ Գեննադին զանգել է հոկտեմբերի քսանութին եւ ասել, որ գյուղում թշնամական ուժեր է տեսել։ Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ հայտարարել է, որ Պետրոսյանը այն երեսունհինգ անձանցից մեկն է, ով անհետ կորած էր համարվում եւ ում ինքնությունը հաստատված է եղել։ Պարբերականը նաեւ տեղեկացնում է մեկ այլ սպանության մասին, որի տեսանյութը հրապարակվել է դեկտեմբերի յոթին տելեգրամյան հարթակում։

Տեսանյութում ութսուներկուամյա Յուրի Ասրյանի գլխատումն է պատկերված, ով հրաժարվել է հեռանալ Ազոխ գյուղից հոկտեմբերի քսանին։ Գյուղապետ Գեորգի Ավեսյանը հայտարարել է, որ Ասրյանը ամբողջապես չէր հասկանում թե ինչ է կատարվում, չէր շփվում մարդկանց հետ եւ պարզապես հրաժարվել է գյուղից հեռանալ։ Amnesty International պարբերականը հայտարարել էր, որ վերլուծել է նմանատիպ քսաներկու տեսանյութ։

The locals told the newspaper that the brutally killed were Armenians and had not taken part in the war. The videos published on November 22-December 3 show how people in Azerbaijani military uniforms behead a man with a knife.

Then he threw the beheaded man’s head on the corpse of a dead animal. In the video, the post-shot voice says, “This is how we take revenge by beheading. The residents of Madatashen village recognized Gennady Petrosyan, who came to the village from Sumgait in the late 1980s. he Guardian writes that Petrosyan did not want to leave the village, despite the approach of the Azerbaijani army.

The head of the village Eduard Hayrapetyan told the periodical that the last time he called Gennady was on October 28 and said that he had seen hostile forces in the village. Karabakh ombudsman Artak Beglaryan stated that Petrosyan was one of the thirty-five people who were considered missing and whose identities had been confirmed. The newspaper also informs about another murder, the video of which was published on the telegram platform on December 7.

The video shows the beheading of eighty-two-year-old Yuri Asryan, who refused to leave the village of Azokh on October 20. Village head Georgi Avesyan stated that Asryan did not fully understand what was happening, did not communicate with people and simply refused to leave the village. Amnesty International reported that it had analyzed 22 similar videos.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *