Ադրբեջանի կարևոր տապալումը. Այս շանսից պետք է օգտվենք




Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի


սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունից: «Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների

պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները եւ դրանք հիմնավորող ապացույցները շարունակվում են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի: Եվրոպական դատարանը ընդգծել է նաև, որ Ադրբեջանը պարբերաբար չի ենթարկվել այդ անձանց վերաբերյալ դատարանի՝ համապատասխան տեղեկություններ տրամադրելու պահանջներին: Այսպիսով, Եվրոպական

դատարանը գտել է, որ միջանկյալ միջոցի հիմք հանդիսացող հանագամանքները շարունակում են առկա լինել, ուստի իր որոշումները վերացնելու կամ դրանց գործողությունը կասեցնելու հիմքեր

չկան: Ի վերջո Եվրոպական դատարանը ընդգծել է, որ շարունակելու է քննել միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացված պահանջները։ Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ

Եվրոպական դատարանը կոչ էր արել Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ էր արել Ադրբեջանին կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես

Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

As a result of the steps taken by the Office of the Representative of the Republic of Armenia to the European Court of Human Rights, the European Court of Human Rights rejected the request of the Government of

Azerbaijan to lift the interim measure applied on September 29 this year. “Armenpress” was informed about this from the representation of Armenia in the ECHR. “In particular, the European Court has taken into account that the requirements for the application of an interim measure, especially for the protection of the rights of captives, and the evidence substantiating them continue to be presented against Azerbaijan. The European Court stressed that Azerbaijan has not regularly complied with the court’s requirements to provide relevant informat

ion on these individuals. Thus, the European Court has found that the circumstances underlying the interim measure remain, so there are no grounds to overturn or suspend its decisions. Finally, the European Court has emphasized that it will continue to consider the claims on the application of interim measures. It should be reminded that in its decision of September 29, the European Court

called on Azerbaijan to refrain from such measures, in particular, hostilities, which may lead to violation of the Convention rights of the civilian population, including endangering their lives and health. “The ECtHR also called on Azerbaijan to fulfill its obligations under the Convention, in particular Articles 2 (right to life) and Article 3 (prohibition of torture, inhuman or degrading treatment or punishment),” the statement said.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *