ԱՄԲՈՂՋԱԿԱՆ. տեսեք ինչ է ստորագրվել. Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության տեքստը




Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։


Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․ Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․

  1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
  1. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
{“subsource”:”done_button”,”uid”:”93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1610175259051″,”source”:”share_action_sheet”,”origin”:”unknown”,”source_sid”:”93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1610175764116″}
  1. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
  1. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

A joint statement was adopted following a trilateral meeting between Armenian Prime Minister Nikol Pashinyan, Russian President Vladimir Putin and Azerbaijani President Ilham Ali in Moscow. The RA Prime Minister’s Office informs about this.

We present the announcement below.

“Statement of the President of the Republic of Azerbaijan, Prime Minister of the Republic of Armenia և President of the Russian Federation, January 11, 2021 ․ We, the President of the Republic of Azerbaijan, the Prime Minister of the Republic of Armenia Pashinyan նախագահ President of the Russian Federation VJV ենք We announce Putin about the following ․

  1. For the implementation of Clause 9 of the November 9, 2020 Statement on Unblocking All Economic and Transport Relations in the Region, we support the establishment of a trilateral working group chaired by the Deputy Prime Ministers of the Republic of Armenia, the Russian Federation and the Republic of Azerbaijan. V. Putin’s proposal.
  2. The Working Group will hold its first meeting by January 30, 2021, based on the results of which it will compile a list of the main areas of work arising from the application of Clause 9 of the Declaration, prioritizing rail-road communications as defined by the Republic of Azerbaijan and Armenia. Other directions agreed between the Republic and the Russian Federation (hereinafter referred to as the Parties).
  1. In order to carry out the main directions of activity, the Co-Chairs of the Working Group shall approve the composition of expert subgroups in those fields, which shall include representatives of the competent bodies of the Parties and officials of the organizations. The expert subgroups will submit a list of projects within one month after the meeting of the working group, in which they will present the necessary resources and measures for their implementation և to be approved by the Parties at the highest level.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *