Այսքան լռությունից հետո, առաջին անգամ․ Ինչ Պիտի անել հիմա. Վանո Սիրադեղյանի սենսացիան պայթեցնում է համացանցը




Այսքան տարի անց առաջին անգամ համացանցում հայտնվել է Վանո Սիրադեղյանի հարցազրույցներից հատված․



«Պարտադիր է լուրջ օպոզիցիան: Համենայնդեպս, այն դեպքերի հա­մար, երբ որ ճգնաժամ կսկսվի երկրում, արտաքին, զուտ Ղարաբաղի հետ կապված …դրսի բարդությունները կանցինեն ներսին և հնարավոր է գա մի ժա­մանակ, երբ իշխանությունը չկարողանա կա­ռա­վարել երկիրը: Այդ դեպքի համար պատրաստի

քաղաքական մի կառույց է պետք կամ քաղաքական կոալիցիա, քաղաքական մի մարմին, որն իր վրա կարող է վերցնել երկրի կառավարումը: Հիմա դժվար է ասել, երբ այդքան կուսակցությունները միմյանց չեն վստահում, ինչպես դա կստացվի:

Իհարկե, ինձ ասում են, որ ՀՀՇ-ին չեն վստահում: Ես էլ ասում եմ, որ ես էլ իրենց չեմ վստահում: Այդ անվստահության վրայով անցնելու համար մի հստակ մեխանիզմ կա. կուսակցությունները կամ անհատները պետք է ժողովրդի առջև պարտա­վո­րություններ ստանձնեն: Ստեղծեն մի ստվերային կաբինետ…պետք չէ մեկ անհատի վրա դնել հույսը, Դեմիրճյանը կլինի, Վազգեն Մանուկյանը, Սիրադեղյանը, չգիտեմ…Հայաստանի նման փոքր երկրում, մեծ պետությունների շահերի այս թատերաբեմում, մեծ տերությունների գաղտնի ծառայությունների ձեռքին քրքրված Հայաստանում մեկ քաղաքական դեմքը միշտ կարող է պարտվել, միշտ կարող են խեղդել մեկ դեմքին: Դրա համար կոլեկտիվ ջանք է պետք, ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի դեպքում էր»:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքումhttps://www.youtube.com/embed/HVeAN5k1NU0

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *