Այսքան տարի անց․ մեր Նիկոլն արեց դա․ Հրաշք լուր․ Արդեն կարող եք ստանալ ձեր տատի-պապի ԽՍՀՄ բանկերում ունեցած ավանդները. Իմացեք, թե ինչպես




Հարգելի ընթերցողներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչպես կարող եք ստանալ
Շարունակելով «ARENA-իրավունք» շարքն՝ այս անգամ կներկայացնենք, թե արդյոք հնարավոր է ստանալ


մահացած հոր/մոր, պապի/տատի, ամուսնու/կնոջ անունով ներդրված ավանդը, թե ոչ: Նախ նշենք, որ Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն անձիք, ովքեր.
Ծնվել են մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական

գործողություններին: Ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության մա րտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակ առակորդի կողմից հողատարածքների գնդ ակ ոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք:
Ցավոք, այստեղ թվարկված չափորոշիչներին համապատասխանող շատ ավանդատուներ, կյանքից հեռացել են՝ չհասցնելով ետ ստանալով իրենց ավանդների փոխհատուցումը: Կյանքից հեռացած ավանդատուի ներդրած դրամական միջոցների հարցը օրենքը կարգավորում է հետևյալ կերպ.
Ըստ Կառավարության համապատասխան որոշման՝ եթե վերևում նշված չափորոշիչներին համապատասխանող ավանադատուն կյանքից հեռաացել է, ապա նրա անունով ներդրված ավանդը, որը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, կարող է ստանալ նրա կողակիցը: Բայց նշենք, որ այս դեպքում հնարավոր է ստանալ ավանդը ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսի չափով: Այսինքն՝ օրենքը համատեղ կյանքի ընթացքում դրված ավանդը համարում է ամուսինների համատեղ ձեռք բերած սեփականություն:


Ավանդի փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է, որ ավանդատուները հաշվառվեն սոցիալական աջակցության տարածքային կենտրոններում:
Մյուս բոլոր դեպքերում՝ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որը չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության կազմի մեջ: Ստացվում է, որ հոր/մոր կամ տատի/պապի անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը չի կարող ստանալ նրա որդին կամ ասենք՝ թոռը:
Այնպես, որ տեսեք ձեզ հասնում է, թե ոչ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *