Աննա Հակոբյանը որոշել է… ուշադրություն




Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ներկայացրել է «Իմ Քայլը» հիմնադրամի հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, նշված է․ «ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հովանավորությամբ դեկտեմբերի 26-ին և 27-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսվում էր իրականացնել ամանորյա կրթաժամանցային մանկական միջոցառում, որտեղ երեխաները հնարավորություն կունենային 10 թեմատիկ տաղավարում էլֆերի հետ միասին ձևավորել թխվածքաբլիթներ, պատրաստել խաղալիքներ ու բացիկներ, գունազարդել կավե արձանիկներ ու պաստառներ, գիտափորձեր անցկացնել «փոքրիկ գիտնականների


լաբորատորիայում», հյուրասիրվել տաք շոկոլադով ու թարմ վաֆլիով, փոքրիկ նվերներ ստանալ Ձմեռ պապից ու խաղալ հեքիաթային կերպարների հետ։ Միջոցառման նպատակը երեխաներին հետպատերազմական ծանր մթնոլորտից մի փոքր կտրելն ու մի փոքրիկ հեքիաթային անկյուն պարգևելն էր։ Միջոցառմանը նախորդող մոտ երկու շաբաթների ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները հետաքրքրվում էին հանրության և հատկապես տեղահանված բնակչության շրջանում, թե արդյո՞ք կցանկանան երեխաներին տանել կրթաժամանցային միջոցառման, և ստանում

էին միանշանակ դրական արձագանք։ Արդեն երեկ Հիմնադրամի աշխատակիցներին մոտենում էին երեխաները և անհամբերությամբ հետաքրքրվում, թե երբ են մասնակցելու միջոցառմանը։ Սակայն միջոցառման նախօրեին սոցիալական ցանցերում կեղծ լուրեր տարածվեցին այն մասին, թե նախատեսվում է համերգ։ Առավոտյան կազմակերպիչները պոկած և թափված գտան տոնածառի ճյուղերն ու խաղալիքները, իսկ հավաքված մի խումբ տղամարդիկ պահանջեցին ապամոնտաժել տաղավարները։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ հնչում էին կոչեր տաղավարները վառելու, ինչպես նաև՝ երեխաների մուտքը միջոցառմանը խոչընդելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ

նպատակը պատերազմի ընթացքում երեխաների տարած սթրեսը մեղմելն էր, որոշվեց չեղարկել միջոցառումը՝ երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար։ Ի դեպ, միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգվել են ԱՀ կառավարության հետ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր լուսանկար՝ նշելով, որ ապամոնտաժվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների համար տեղադրված տոնածառը։

The Prime Minister’s wife Anna Hakobyan presented the announcement of the “My Step” foundation on her official Facebook page, where, in particular, ․ On December 26-27, in the capital of the Artsakh Republic, Stepanakert, a New Year educational and entertaining children’s event was plan

ned to be held under the auspices of the MY STEP Foundation in Stepanakert. to spend time in the “little scientists’ laboratory”, to be entertained with hot chocolate and fresh waffles, to receive small gifts from Santa Claus and to play with fairy-tale characters. The aim of the event was to take the children out of the difficult post-war atmosphere and give them a small fairy-tale corner. During the two weeks leading up to the event, the Foundation staff was interested in receiving a positive response from the public

, especially among the displaced population, whether they would like to take their children to an entertainment event. Already yesterday the children approached the employees of the Foundation, eagerly wondering when they will participate in the event. However, on the eve of the event, false rumors were spread on social networks that a concert was planned. In the morning, the organizers found the Christ

mas tree branches and toys torn and scattered, and a group of gathered men demanded to dismantle the pavilions. There were already calls on social networks to set fire to the pavilions, as well as to prevent children from entering the event. Considering that the aim was to alleviate the stress of children during the war, it was decided to cancel the event in order not to stress the children twice. By the way, the organizational work of the event was coordinated with the government of Azerbaijan. ” It should be reminded that earlier David Ghahramyan, an

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *