Անչшփшհшսի վшրшծ шվտпմեքենшն բшխվել է ծшռին. 5 пւղևпր տեղпւմ մшհшցել են.




ՌԴ Ռոստովի շրջանի Նովոչերկասկ քաղաքում ողբերգական ավտովթարի հետևաքով կա 5 զոհ, 1 վիրավոր:


Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները


Նովոչերկասկ քաղաքում 17-ամյա վարորդը իր վարած Hyundai Accent ավտոմեքենայով ժամը 04:30-ի սահմաններում, կորցնելով ղեկի կառավարումը՝ բախվել է ծառին:
Ավտոմեքենայի մեջ գտնվող 6 հոգուց 5-ը տեղում մահացել են, ևս մեկ հոգի այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին աստիճանի ծանր կայուն: Նշվում նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներրը նույնպես անչափահասներ են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *