Աչք երներիդ չեք հшվшտш. միшյն իմшնшք, թե ով է ԱԺ-ում ծեծ ուջшրդը կшզմшկերպել




Աչքերներիդ չեք հավատա. միայն իմանաք, թե ով է ԱԺ-ում ծեծուջարդը կազմակերպել
Արդեեն քանի օր է համացնցում արագորեն տարածվում է սկանդլային տեղեկություն այն մասին, թե ով է ԱԺ-ում ծեծուջարդը կազմակերպել . հիմա կարդացեք իրականությունը



Օգոստոսի 25-ին Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմության վրա կատարված հարձակումը ինքնաբուխ քաշքշուկ չի եղել, Փաշինյանի հրահանգով իշխանական պատգամավորները հստակ ծրագրված հարձակում են իրականացրել, իսկ ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը աջակցել է նրանց։ Նման հետևության նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ոչ վաղ անցյալի զինակիցներից Դանիել Իոաննիսյանն է հանգել։ Նրա ղեկավարած ՀԿ-ի «Փաստերի ստուգման հարթակը» րոպե առ րոպե վերլուծել է երկու միջադեպերը։

«Ազգային ժողովի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին գրանցվեց երկու միջադեպ, որոնց ընթացքում պատգամավորների միջև քաշքշուկ և անգամ ծեծկռտուք տեղի ունեցավ: Եթե մի միջադեպի դեպքում ԱԺ անվտանգության աշխատակիցները, ԱԺ նախագահի հրահանգով, վայրկյաններ անց նիստերի դահլիճում էին և բաժանում էին պատգամավորներին, ապա երկրորդի դեպքում անվտանգությունը, մինչ պատգամավորները հարվածներ էին հասցնում միմյանց, ոչ միայն հապաղում էր մտնել, այլև մեկ անգամ մտնելուց հետո նույնիսկ դուրս է գալիս և ավելի ուշ է հայտնվում դահլիճում»,- արձանագրել են «Փաստերի ստուգման հարթակում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *