Առшվпտ շпւտ կրկին երկրшշшրժ եղшվ Հшյшստшնпւմ․ իսկ դпւք զգшցել ե՞ք,․ Էպիկենտրпնпւմ шյն կազմել է 4-5 բալ




Հարգելի ընթերցողներ մինչ բուն նյութին անցնելն առաջարկում եմ ծանոթանալ, թե ինչ է երկրաշարժը, ինչից հետո կարող եք կարդալ նյութը և տեսնել, թե քանի բալ ուժգնությամբ է եղել։
Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։



Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։

Օգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի’ Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *