Արայիկ Հարությունյանը Երևանում է. որն է այցի նպատակը




ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում է։ Ըստ մեր տեղեկությունների՝ Երևան այցի նպատակը ԵԱՀԿ եռանախագահների հետ հանդիպումն է։


Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ այսօր հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային

ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը՝ ընդգծում ենք, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության

խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել

տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ: Պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր:

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտավորությունների խախտման անպատժելիության փաստը և դրա հետևանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման և հայկական բնակավայրերի գրավմանն ուղղված այս գործողություններին:

According to ArmLur.am, the President of the Artsakh Republic Arayik Harutyunyan is in Armenia. According to our information, the purpose of the visit to Yerevan is to meet with the OSCE Co-Chairs. It should be reminded that the RA MFA stated today that on December 11, at around 8:40 pm, taking advantage of the fact that no peacekeeping forces are deployed in the given part of the Artsakh Republic, the special detachments of the Azerbaijani Armed Forces attacked the Artsakh-Azerbaijani conta

ct line. In the area of ​​Hin Tagher և Khtsaberd settlements of Hadrut region, as a result of which six servicemen of the Defense Army received various degrees of gunshot wounds. Azerbaijani forces continued their provocative actions today in the direction of Mets Shen and Hin Shen settlements. Strongly condemning this gross violation of the commitments made by the top military-political leadership of Azerba

ijan in the trilateral statement on the cessation of hostilities and the deployment of Russian peacekeepers, we emphasize that these actions are aimed at devaluing the presence of Russian peacekeepers in the conflict zone. Adhering to its traditional way of working, the Azerbaijani side provoked the provocation during the visit of the OSCE Minsk Group Co-Chairs to the region. In fact, this challenge to the efforts of the C

o-Chairs is a continuation of the belligerent and unacceptable statements made by the leaders of Turkey and Azerbaijan to the Armenian people during the recent parade in Baku. Such a policy once again demonstrates the Turkish-Azerbaijani expansionist policy, which continues to undermine regional security and stability, and is fraught with expansion into neighboring

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *