Արայիկ Հարությունյանը սենսացիոն հայտարարություններ է արել




«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Արցախի մնացորդների նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել: Խոսելով պատասխանատվության մասին՝ նա մասնավորաբար ասել է. «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի


Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները:

Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում»:

Այսպիսով ուղղակիորեն Արայիկ Հարությունյանը գնդակն ուղարկում է Նիկոլ Փաշինյանի դաշտ՝ մեղավորությունն ամբողջովին բարդելով նրա վրա: Այս ուղերձից անմիջապես հետո հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին, ուր վերջինս բառացիորեն ասում

է հետևյալը. «Ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: Սա ինքնապաշտպանության ամենացցուն օրինակն է: Ցավոք, Փաշինյանն այդպես էլ չի պատասխանում այն հարցին, թե ով է թիվ մեկ մեղավորը, եթե դա, այսպես կոչված, «գերագույն գլխավոր հրամանատարը չէ»:

Մի խոսքով, Արցախի և Հայաստանի ղեկավարների պաշտոնները դեռևս զբաղեցնող անձինք փաստացի «պինգ-պոնգ» են խաղում, Փաշինյանն էլ ամուր կառչած է աթոռին՝ դարձյալ վկայակոչելով ժողովրդին, իսկ այդ ընթացքում թշնամական երկիրը նորանոր լկտիություններ է թույլ տալիս, նոր գերիներ ենք ունենում, նոր տարածքներ ենք կորցնում, իսկ երկիրը բառիս բուն իմաստով սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ է:

Ի դեպ, Արայիկ Հարությունյանն իր ուղերձում խմբագրում է արել և նշել. «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»: Շատերի համոզմամբ, սա ևս հստակ ակնարկ է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Fact” newspaper writes. “Yesterday, the chairman of the Artsakh remnants Arayik Harutyunyan made several sensational statements. Speaking about responsibility, he particularly said. “If by the Constitution the President of the Republic is the guarantor of the sovereignty, independence, territorial integrity and security of the Artsakh Republic, did I have sufficient internal and external opportunities and levers to fully guarantee the mentioned four values ​​in this large-scale war?”

Or if, according to the Constitution, the President of the Republic is the Commander-in-Chief of the Armed Forces, then for whom is it a secret how and where the Defense Army is actually governed, and to what extent the President of the Artsakh Republic is involved in those processes? ”

Thus, Arayik Harutyunyan sends the ball directly to Nikol Pashinyan’s field, blaming him completely. Immediately after this message, Nikol Pashinyan’s interview with “Liberty” radio station was published, where the latter literally said the following: “I say I consider myse

lf the number one culprit, but I do not consider myself the number one culprit.” This is the best example of self-defense. Unfortunately, Pashinyan does not answer the question of who is the number one culprit, if it is not the so-called “commander-in-chief.”

In a word, the people still holding the positions of the leaders of Artsakh և Armenia are actually playing “ping-pong”, and Pashinyan is firmly attached to the chair, again referring to the people, and during that time the hostile country allows new impudences, we have new captives, we have new territories The country is literally in a socio-economic collapse.

By the way, Arayik Harutyunyan

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *