Արա Աբրահամյանը փնտրում և գտնում է այն լուծումները, որոնք անհրաժեշտ են հայերի շուրջօրյա համախմբման համար․ Արթուր Չիլինգարով




Երբ մարդը սկսում է գովերգել ինքն իրեն կամ հանրության դատին հանձնել իր կատարածը, մի տեսակ անբնակ է ստացվում: Իսկ երբ համեստորեն կատարում է մեծ-մեծ գործեր՝ լռում է։ Հենց այդպիսին է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը, ով ցանկացած պահի կանգնած է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին։


Չնայած, որ նա մշտապես լուռ է գործում, միևնույնն է բոլորը տեսնում և խոսում են նրա կատարած հսկայածավալ աշխատանքի մասին։ Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռուս պետական գործիչ, Սովետական Միության հերոս, Ռուսաստանի հերոս, լեգենդար Արթուր Չիլնգարովի խոսքն՝ ուղղված Արա Աբրահամյանին։

Հարցազրույցներից մեկի ժամանակ պարոն Չիլինգարովն ասում է․ «Ես և Արա Աբրահամյանը մտերիմ ընկերներ դարձանք այն ժամանակ, երբ որոշեցինք ստեղծել «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը։ Մեզ՝ հայերիս համար, միավորվելը բարդ գործընթաց է, մասնավորապես՝ թիմային աշխատանքում։ Մեզնից ամեն մեկը ղեկավար է, սակայն այս անլուծելի թվացող խնդիրը հարթվեց Աբրահամյանի կազմակերպչական հմտությունների շնորհիվ։ «Ռուսաստանի հայերի միություն»-ը Արա Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կարևոր դերակատարում ունի Ռուսաստանի քաղաքական կյանքում։ Ես դա գիտեմ և՛ որպես քաղաքական գործիչ, և՛ որպես պետդումայի պատգամավոր»։

Ըստ ռուս պետական գործչի՝ Աբրահամյանն ունի բարձր բիզնես հմտություններ, որոնք օգնեցին նրան ստեղծել «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունը, որն ունի և՛ միջոցներ, և՛ հնարավորություններ, և՛ ազդեցություն Ռուսաստանում անցկացված բոլոր ընտրական գործընթացներում․ «Կարծում եմ՝ բոլորս շահագրգիռ ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն այնպիսի կառույցի շնորհիվ, ինչպիսին է «Ռուսաստանի հայերի միություն»-ը։ Արա Աբրահամյանն է, որ փնտրում և գտնում է այն լուծումները, որոնք անհրաժեշտ են հայերի շուրջօրյա համախմբման համար, ինչի շնորհիվ այսօր մենք ունենք մեր սեփական գործելաոճը»։

Այնպես, որ բարձր ամբիոնների մոտ, բարձր ճվճվացողներին խորհուրդ կտամ ուղղակի հետևել նրա օրինակին։

When a person starts praising himself or confessing what he has done to the public, he becomes kind of uninhabitable. And when he modestly does great things, he is silent. Such is the chairman of the “Union of Armenians of Russia” Ara Abrahamyan, who stands by Armenia and the Armenian people at all times.

Although he is always silent, everyone sees and talks about the huge amount of work he has done. Today I present to your attention the words of Russian statesman, hero of the Soviet Union, hero of Russia, legendary Arthur Chilngarov addressed to Ara Abrahamyan.

During one of the interviews, Mr. Chilingarov says ․ “Ara Abrahamyan and I became close friends when we decided to create the” Union of Armenians of Russia “non-governmental organization. For us Armenians, uniting is a difficult process, particularly in teamwork. Each of us is a leader, but this seemingly unsolvable problem was solved thanks to Abrahamyan’s organizational skills. The “Union of Armenians of Russia” headed by Ara Abrahamyan has a significant role in the political life of Russia today. I know that “as a politician,” as a deputy of the State Duma. “

According to the Russian statesman, Abrahamyan has high business skills, which helped him create the “Union of Armenians of Russia” organization, which has “means, opportunities”, “influence in all electoral processes in Russia”. “I think we are all interested in strengthening the fraternal relations between Russia and Armenia thanks to a structure such as the Union of Armenians of Russia.” It is Ara Abrahamyan who seeks and finds the solutions that are necessary for the round-the-clock unification of Armenians, due to which we have our own working style today. ”

So, near high chairs, I would advise those who shout loudly to just follow his example.

Post navigation

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *