«Արա Աբրամյանն արել է անհնարինը Մալիշկայի համար»․ նրա կատարած բարեգործությունները հայրական գյուղում




«Արա Աբրամյանն արել է անհնարինը Մալիշկայի համար։ Եկեղեցու կառուցում, գազամատակարարման ապահովում, դպրոցի վերանորոգում․․․․․․Եվ շատ այլ գործեր է կատարել նա մեր գյուղացիների և գյուղի համար։ Հենց այդ պատճառով էլ ընտրելու եմ Արա Աբրամյանի կուսակցությանը, քանզի՝ վստահում եմ նրանց։ Իրենց ամեն մի բառը, ամեն մի խոսքը գործ է»,-այսպես են սկսում իրենց զրույցը Մալիշկայում ապրող մեր հայրենակիցները, երբ լսում են Արա Աբրամյանի անունը։


Գյուղի սիրելին, հարգելին, ով իր ողջ կյանքի ընթացքում կանգնած է եղել հայրական գյուղի թիկունքին։ Ինչպես վստահեցնում են գյուղացիները, նա միշտ լուռ է անում իր գործը, երբեք չի բարձրաձայնում և աջակցում է նրանց, ովքեր ունեն կարիք։ Շատերն են հպարտությամբ նշում, որ կցանկանային նմանվել պարոն Աբրամյանին, նրա բարի կամքից ունենային։

Մարդ, ով հավատարիմ է մնացել իր ակունքներին, ով միշտ և ամենուր հպարտանում է իր հայ լինելով և բարձր է պահում հայրենիքի անունը։ Մարդ, ով  անում է և երբեք չի մատնանշում իր արածը։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արա Աբրամյանն այցելել է Մալիշկա գյուղ, որտեղ ջերմ հանդիպում է ունեցել համագյուղացների հետ, լսել նրանց խնդիրների մասին և խոստացել լուծումներ տալ։

Ինչպես իր ելույթի ժամանակ նշում է  ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը․ «Մենք պետք է այնքան միասնական, խելացի մոտեցում, ծրագիր կազմենք, որպեսզի դա լինի փոխշահավետ  Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ  որևէ այլ երկրի հետ։ Ես ասում եմ եկեք միանանք, այդ 10 մլն․ ժողովուրդը, որ կա՝ ներսում և դրսում միանանք, միասին ճամփա գնանք։ Իրար հետ միասին կառուցենք»,-ինչը տեղացիները մեծ ոգևորությամբ ընդունեցին։

Հայրենի Մալիշկա այցը ցույց տվեց, որ համագյուղացիները գնահատում և սիրում են հայրենիքի թիկունքին մշտապես կանգնած մեծ բարերարին։ 

Ara Abramyan did the impossible for Malishka. Construction of a church, provision of gas supply, renovation of a school ․․․․․․ And he has done many other things for our villagers ի for the village. That is why I will vote for Ara Abramyan’s party, because I trust them. “Every word, every word is a deed,” this is how our compatriots living in Malishka start their conversation when they hear Ara Abramyan’s name.
The beloved of the village, dear, who has stood behind his father’s village all his life. As the villagers assure, he always does his job silently, never speaks out, supports those in need. Many proudly mention that they would like to be like Mr. Abramyan, to have his good will.
A person who has remained faithful to his roots, who is always proud of being Armenian everywhere, keeps the name of the homeland high. A person who does և never points out what he has done.
Within the framework of the pre-election campaign, Ara Abramyan visited the village of Malishka, where he had a warm meeting with his fellow villagers, heard about their problems and promised to provide solutions.
As the UAR President, UNESCO Goodwill Ambassador states in his speech ․ “We must make such a united, smart approach, program, so that it is mutually beneficial with Russia, the United States or any other country. I say let’s join, that 10 million ․ Let’s unite the existing people inside and outside, let’s go together. “Let’s build together”, which the locals accepted with great enthusiasm.
The visit to the native Malishka showed that the fellow villagers appreciate and love the great benefactor who always stands behind the homeland.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *