Արա Աբրամյան․ Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ․ Ես սատարում եմ հայրենիքիս․ Ես եղել ու լինելու եմ ժողովրդիս կողքին




Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:
Անհրաժեշտ է թոթափել ատելությունն ու չարությունը։ Մենք պետք է շատ սթափ գիտակցենք մեր պետության և պետականության, մեր ազգի առջև ծառացած իրական ռիսկերը, սպառնալիքները և այս ճակատագրական պահին տարբերենք առաջնայինը երկրորդայինից։ Այսպես շարունակել չի՛ կարելի: Հետևապես՝ կոչ եմ անում մեր հասարակությանը լայն բացել աչքերը և հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում։ Երկու քարի արանքում մնացած ժողովուրդը դժվարությամբ է կարողանում հավատալ, որ կարող են լինել նաև այլընտրանքային ուժեր, որոնք ասպարեզ են դուրս եկել միայն ու միայն հանուն պետականության ու ժողովրդի։ Որոնք տարիներ շարունակ արել են ամեն ինչ, որպեսզի քարը քարին դնեն ու շենացնեն մեր երկիրը։ Այո՛, այսօր կան մարդիկ, ովքեր ամեն պահ հայրենիքի ու հայրենակիցների կողքին են․․․․և ոչ թե խոսքով, այլ գործով։



Խոսքը Ռուսաստանի հայերի միության մասին է։ Կազմակերպություն, որը 20 տարի շարունակ ազգանվեր գործ է կատարում։ Անտուն ընտանիքներին բնակարաններ նվիրելուց մինչև բարեգործական ճաշարաններ, օգնություններ մանկատներին, դպրոցներին, սահմանամերձ գյուղերին։ Եվ այս ամենը լուռ ու առանց տեսախցիկների։
Արա Աբրահամյանը բազմիցս մասնակցել է մարդասիրական ակցիաների, պատրաստակամություն հայտնել օժանդակելու դժբախտության մեջ հայտնվածներին: Ռուսաստանի Հայերի Միություն հկ-ն ստեղծվել է 2000 թվականին և նպատակ ունի պահպանել հայկական էթնոսը, խթանել դրա ֆիզիկական և հոգևոր զարգացմանը: Հիմնադրումից ի վեր կազմակերպության նախագահն է Արա Աբրամյանը:
Ի ուրախություն մեզ՝ Միության նախագահ Արա Աբրամյանն այժմ Հայաստանում է։ Ինչպես ինքն է ասում ՝ եկել է խղճի թելադրանքով։ Եկել է ամեն հնարավորն անելու, երկիրը օրհասական վիճակից հանելու համար։ Անձամբ ինքը ընտրություններին չի մասնակցում, բայց գլխավորում է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը։ Իր հարցազրույցների ժամանակ պարոն Աբրամյանը հայտնում է․ «Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ։ Ես սատարում եմ հայրենիքիս։ Ես եղել ու լինելու եմ ժողովրդիս կողքին։ Պետք է ամրանանք և կառուցենք մեր երազանքների Հայաստանը»։
Այնպես, որ հարգելի ՛ հայրենակիցներ, պարզապես անշահախնդիր սիրենք մեր հայրենիքը և կատարենք ճիշտ ընտրություն։

The pre-election campaign for the early parliamentary elections officially started in Armenia on June 7. 26 political forces are running in the elections: 22 parties and 4 blocs. The atmosphere in which the election campaign is taking place is very worrying. It deepens the polarization in the society, undermines the prospect of restoring solidarity in the country.
It is necessary to get rid of hatred and evil. We must very soberly realize the real risks and threats facing our state, our statehood, our nation, and distinguish the primary from the secondary at this crucial moment. You can’t go on like this! Therefore, I call on our society to open its eyes wide, to understand what is really happening. The people left between two stones can hardly believe that there can be alternative forces that have entered the arena only for the sake of the state and the people. Who have done everything for years to put stone on stone and build our country. Yes, today there are people who are always by the side of the homeland and compatriots և և not in words, but in deeds.
It is about the Union of Armenians of Russia. An organization that has been doing patriotic work for 20 years. From donating apartments to homeless families to charitable canteens, assistance to orphanages, schools, and border villages. And all this silently and without cameras.


Ara Abrahamyan has participated in humanitarian actions many times, expressing readiness to help those in distress. The Union of Armenians of Russia NGO was established in 2000 with the aim of preserving the Armenian ethnos and promoting its physical development. Ara Abramyan has been the chairman of the organization since its foundation.
Fortunately for us, the President of the Union Ara Abramyan is now in Armenia. As he says, he came at the behest of conscience. He came to do everything possible to get the country out of its desperate situation. He personally does not participate in the elections, but heads the “Our Home is Armenia” party. During his interviews, Mr. Abramyan reports ․ “I am neither white nor white. I support my homeland. I have been and will be by the side of my people. We must strengthen and build the Armenia of our dreams. “
So, dear compatriots, let’s just unselfishly love our homeland and make the right choice.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *