Արսեն Թորոյսանը ստիպված եղավ կարևոր ֆեյսբուքյան գրառում կատարել և տեղեկացնել, որ…




ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից գործող կարանտինային ռեժիմին: «Հարգելի հայրենակիցներ, հարգելի տնտեսվարողներ, առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական


ռեժիմի շնորհով է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել բազմաթիվ հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում: Անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարացնելու» կոչերին, այն համատեքստում, որ այդ իրավական ռեժիմն է պատճառը բազմաթիվ տնտեսական դժվարությունների, ուզում եմ հարց տալ բազմաթիվ նման պնդում անողներին. – Կարանտինի իրավական ռեժի՞մն է արդյոք

տնտեսական դժվարությունների պատճառը, թե՞ կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները: Պատասխանը, շատ փոքր բացառություններով, հետևյալն է. – Տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով, այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն: Եվ ամբողջ աշխարհում գործող

հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են տնտեսությունների ակտիվացման և ոչ թե’ հակառակը: Հետևաբար, կոչ եմ անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա: Պարզապես անթույլատրելի է պատճառ-հետևանքային կապերի կամա թե ակամա ձևափոխումը: Կարանտինի իրավական ռեժիմը չէ տնտեսական դժվարությունների պատճառը. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է: Իսկ որոշ

բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին ձեզ կտեղեկացնենք մոտ օրերս: Հատուկ ուզում եմ անդրադառնալ տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին: Դա կրկին պայմանավորված չէ «կարանտինի իրավական ռեժիմով»,

ինչպես ժամանակին պայմանավորված չէր «արտակարգ դրության ռեժիմով»: Այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է Քովիդի մոտ 300 նոր դրական դեպք: Այստեղ կրկին պետք է տարբերակել պատճառը հետևանքից: Ամփոփելով՝ ուզում եմ բոլորիդ առողջություն մաղթել և կրկին կոչ անել’ պահպանել բոլոր հակահամաճարակային կաննոնները»,- գրել է Թորոսյանը:

The Minister of Health of the Republic of Armenia Arsen Torosyan made a post on his Facebook page, referring to the quarantine regime in the Republic of Armenia, which has been in force since September 11, 2020. Dear compatriots, dear businessmen, first of all I would like to remind you that the “quarantine regime” has been in force in our country since September 11

, 2020, which followed the “state of emergency”. It is thanks to this legal regime that it has been possible to apply many anti-epidemic rules to date, which ensure a relatively manageable state of the epidemic in the country. Referring to the calls “not to extend the quarantine regime”, in the context that this legal regime is the cause of many economic difficulties, I want to ask a

question to many who make such claims. – Is the legal quarantine regime the cause of economic difficulties or the coronavirus epidemic, which is called to fight against the rules of the “legal quarantine regime”? 6STOPPED The answer, with very few exceptions, is the

following. – The cause of economic difficulties is the epidemic, which has led to many obstacles to transnational freight, tourism, restrictions on various raw materials in many countries, and restrictions on production in other countries, and so on. And it is the anti-epidemic measures in place around the world that will lead to the activation of economies in the fight against the epidemic, not the other way around. Therefore, I urge you not to distort the agendas, to make efforts to fight against the real causes. It is simply inadmissible to change the cause-and-effect relations voluntarily or involuntarily. The legal quarantine regime is not the cause of economic difficulties. it is a tool to fight the cause. As

for some exceptions, the government has been weakening since the spring of 2020, and now, when the “legal quarantine regime” is extended, there will be weakening again, about which we will inform you in the coming days. I would especially like to touch upon the fact that different countries do not accept travelers from Armenia or consider Armenia an unsafe country for tourism. Again, this is not due to the “legal quarantine regime”, as it was not due to the “state of emergency”. This issue is connected with the epidemic situation, when in our country there are still about 300 new positive cases of Covid every day. Here again, we must distinguish between cause and effect. In conclusion, I would like to wish you all good health and call

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *