Արտшկшրգ դեպք Հшյшստшնпւմ. մшրդկшնց шնհшպшղ տեղшփпխել են հիվшնդшնпց. քննпւթյուն է տшրվпւմ




Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային


ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա Շողիկ Ասատրյանը, 75-ամյա Ֆրիդա Առաքելյանը, 21-ամյա Անուշիկ

Բարոյանը, 30-ամյա Մարինե խաչատրյանը, 26-ամյա Հովհաննես Խաչատրյանը, 24-ամյա Գևորգ Մուրադյանը, 46-ամյա Վարդ Տեփանոսյանը և 42-ամյա Մկրտիչ Բարսեղյանը։ Վերջիններս հիվանդանոցում բժիշկներին, ապա ժամանած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենք թունավորվել են ջրից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *