Արտակ Թովմասյան․ Այսօր պատասխանատվություն վերցնելու ժամանակն է




Ինչպես գիտեք բոլորդ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը տեսաուղերձ էր հղել, որում կոչ էր արել չգնալ նոր ընտրությունների: Նա հրաժարվեց մասնակցել ընտրություններին, քանզի՝ գտնում է, որ պատերազմի բոհով անցած և չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:


Իրավմամբ ճշմարիտ է Արտակ Թովմասյանը, երբ նշում է․ «Ճակատագիրը մեզ մշտապես փորձությունների է ենթարկել` պարտադրելով ապացուցել ապրելու կամքն ու հարատևելու ձգտումը»:

Նա կոչ է անում վեր կանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը և տարբերել առաջնայինը երկրորդայինից. «Ես դա հասկանում եմ և չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ «խրախճանքին»։

Եկե՛ք համախմբվենք, եկե՛ք պայքարենք մեր պետականությունը պահելու, զարգանալու համար և պարզապես անշահախնդիր սիրենք մեր հայրենիքը», – նշում է Արտակ Թովմասյանը:

«Մենք դարից դար հաղթահարել ենք փորձություններըհավատը մեր հոգիներում: Դարեր ի վեր մեր այդ փորձությունների ճանապարհին, երբ իշխանական աթոռի համար մրցող կուսակցությունների պայքարում պառակտվում էր մեր ազգը, հայի աղոթքներում և սրտում միշտ եկեղեցին է եղել և մշտապես միավորել մեզ: Այսօր կրկին պահն է միավորման և միաբանվելու»,- հորդորում է պարոն Թովմասյանն ու ընդգծում, այժմ ուզում եմ կրկնել երբեք իր նշանակությունը չկորցնող և այսօր առավել, քան երբևէ արդիական Եղիշե Չարենցի խոսքերը. «Ով, հա′յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:

Press conference of ”Tovmasyan” Foundation head Artak Tovmasyan took place at Dvin Hotel, Yerevan

Ուստի՝ ժամն է սթափվելու, ժամն է հետևելու Արտակ Թովմասյանի խելամիտ կոչին։ Խորհենք, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել և ինչ ժառանգություն թողնել հաջորդ սերունդներին։

Բացի այդ, պատասխանատվություն վերցնելու ժամանակն է։

Այսօր Հայաստանում վտանգավոր չափերի է հասնում ատելության խոսքն ու այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը։ Այդ իսկ պատճառով, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամը կոչով է դիմում, որպեսզի մի պահ կանգ առնենք, մեր հայացքներն ուղղենք Աստծուն և խաղաղվենք․ «Եկե՛ք պաշտպանենք և կառուցենք այն երկիրը, որտեղ կցանկանանք ապրեն մեր ժառանգները, ինչը ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ»:

As you all know, Artak Tovmasyan, a member of the “Third Force” civil initiative, sent a video message urging not to go to new elections. He refused to take part in the elections because he believes that our state, which is struggling to survive in the conditions of an unfinished war, is not ready for early parliamentary elections.

Artak Tovmasyan is right when he mentions ․ “Fate has always tested us, forcing us to prove our will to live and our desire to survive.”

He calls to rise above fragmentation, to dispel hatred and evil և to distinguish the primary from the secondary. “I understand that, I do not want to take part in that” party “.

“Let us unite, let us fight to maintain and develop our statehood, just love our homeland unselfishly,” says Artak Tovmasyan.

“For centuries we have overcome trials, faith in our souls. For centuries, on the way to our trials, when our nation was divided in the struggle of the parties vying for power, in the prayers of the Armenians, the church has always been in the heart, has always united us. Today is the time to unite again, “Mr. Tovmasyan urges and emphasizes, now I want to repeat the words of Yeghishe Charents, who never loses his significance, today more than ever. “O Armenian people, your only salvation is in your united strength.”

Therefore, it is time to sober up, it is time to back down from Artak Tovmasyan’s reasonable call. Consider what country we want to build and what legacy we will leave to future generations.

Besides, it’s time to take responsibility.

Hate speech and intolerance towards dissent are reaching dangerous proportions in Armenia today. That is why the member of the “Third Force” civic initiative appeals to us to stop for a moment, to turn our eyes to God ենք to be at peace ․ “Let us defend and build the country where we want our descendants to live, which TOGETHER WE CAN.”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *