Արտհերթ լուր․ ցնցված են բոլորը․ Ողջ համակարգը ոտքի է. ԱԱԾ-ն բացահայտել է Ալիևի ագենտին․ Ուղղակի կքարանք, երբ իմանաք, թե ով է նա․ Բոլորիդ հայտնի․․․




ՀՀ ԱԱԾն բացահայտել է հերթական դավաճանին, ով 7,466,505 ՀՀ դրամի դիմաց տեղեկություն է հայտնել Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈւԹ


Հարգելի ընթերցող, տեսանյութը տեղադրված է վերջում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝

ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ինչպես նաև ստեղծելով կազմակերպված խումբ, առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ` զուգորդված պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, նռնակ, մարտական պայթուցիչներ: Սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:

Հիշյալ անձը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջինների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել և իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա պետության ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն:

Ունենալով ֆինանսական խնդիրներ և նպատակ ունենալով պետական դավաճանություն կատարելու եղանակով ստանալ նյութական օգուտներ՝ թշնամական գործունեությամբ զբաղվող ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված ներկայացուցիչներից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու առաջարկը, որից հետո ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչների հետ մշակելով և ընտրելով ՀՀ պետական, այդ թվում՝ հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից քողարկված եղանակներով նրանց հետ կապ հաստատելու, համապատասխան տեղեկություններ փոխանցելու և այլ օգնություն ցուցաբերելու տարբերակները:

Այնուհետև իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հավաքել և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, դրանց ընդհանուր թվաքանակի,

թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների (նշանակետերի), դրանց կոորդինատների, չափերի, խոցման միջոցների, հրթիռների քանակի, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈՒ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ: Ավելին, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի Հանրապետության ՊԲ սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և հրետանու ընդհանուր գործունեության վերաբերյալ, հավաքել այդպիսի տվյալներ,

The RA NSS revealed another traitor, who provided information to Azerbaijan for 7,466,505 AMD. Video

Dear reader, the video is posted at the end.

As a result of a comprehensive and effective investigation carried out in the Investigation Department of the National Security Service of the Republic of Armenia, sufficient factual information was obtained that a military man who previously held a number of high-ranking positions in the Armed Forces of the Republic of Armenia had committed treason:

To the detriment of the territorial integrity of the Republic of Armenia և external security, as well as creating an organized group, without state registration, registration և special permit (license), engaged in licensed business activities, causing particularly large damage to the state, illegally acquired և storage of ammunition bullets, grenades, explosives. While serving in the criminal case as a defendant in this criminal case, he / she was officially given the right to access information classified as a state secret, as well as documents containing that information.

The mentioned person, being in the territory of Georgia years ago, appeared in the field of view of the Azerbaijani intelligence services operating in that country, was recruited by the latter’s staff, received specific tasks, handed over, collected information on the external security, armed forces, armaments of the Republics of Armenia and Artsakh. to provide the representatives of a foreign state with documents and information made available to him / her as a result of his / her activities, as well as to provide other assistance for the implementation of hostile activities.

Having financial problems, aiming to gain material benefits by committing treason, the Azerbaijani special services engaged in hostile activities, accepted the offer from unidentified representatives for a fee, to the detriment of the territorial integrity and external security of Armenia and the Artsakh Republic, after which he undertook criminal activities. was working with the representatives of a foreign organization, selecting the options of contacting them in a covert way from the state, including counterintelligence bodies of the Republic of Armenia, transmitting relevant information, and providing other assistance.

Then, in order to carry out his criminal intent, he collected and kept in his private house the property belonging to him, the military units of Artsakh, Armenia, their locations, purpose, composition of units, armaments, quantities and types of military equipment, radio data, contractors, radio channels, radio networks, , the total number of enemy forces in front of the Armenian army corps, including tanks, batteries, reinforcements,

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *