Բանակը քիչ առաջ հանդես եկավ շատ կարևոր հայտարարությամբ. ինչ է կատարվում Արցախի սահմանին




Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին


ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է: Ավելին’ ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝

ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ: Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։ Նշված փաստերի համադրությունը ենթադրելի է

դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը: Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց

ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։

On December 29, footage was spread on the Azerbaijani Internet, which, according to the Azerbaijani side, shows the bodies of 6 Armenian servicemen killed near the village of Hakaku in the occupied Hadrut region of Artsakh. The Defense Army of the Artsakh Republic reaffirms its earlier statement that neither on December 27, nor in the days preceding nor in the following days, any unit of the Defense Army was not involved in any military

operation. They did not fire a single shot. The ceasefire regime has been maintained along the entire length of the line of contact. Moreover, it is obvious that in the case of the presented “battles” Azerbaijan is talking about a village in the depths of the territories under their control, far enough from the front line, where the Defense Army soldiers had to cross the front line and fight in the rear of the enemy. The presence of their units of the Azerbaijani Armed Forces, as well as the factor of the Russian peacekeeping mission, is simply not possible. No less important is the “coincidence” that yesterday Azerbaijan violated the agreement reached earlier, did not

allow search groups to enter the areas where, according to them, the “battles” took place. And this is in the case when the agreement on the work of the search groups in those areas was reached on December 27, that is, according to the Azerbaijani side, on the very day when “battles took place.” The combination of the above facts suggests that the actions and statements of the Azerbaijani side are intended to cover up another war crime, and that was the purpose of refusing to allow search groups to enter the mentioned territories. Active work is

underway to find out the identities of the people depicted in the footage. The Defense Army does not rule out that we are dealing with the brutal murder of Azerbaijani captives earlier. We strongly condemn this policy of the Azerbaijani side, which contradicts the logic of the November 9 trilateral statement. The Artsakh Republic will be consistent in revealing the war crimes committed by Azerbaijan.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *