ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. կադրերը հայտնվել են մեր ձեռքի տակ․ ինչպես է տեղի ունեցել ողբերգական դեպքը (տեսանյութ)




Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 4-ին Ջերմուկ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ГАЗ 2401-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 72-ամյա Խաչիկ Մարգարյանը, իսկ Nissan Patrօl-ը վարել է Ջերմում քաղաքի բնակիչ, 33-ամյա Սամվել Խաչատրյանը:https://www.youtube.com/embed/rm1QxBA4JII

Նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Խ. Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Հունիսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 10 հասցեի դիմաց բախվել են Սամվել Խաչատրյանի վարած Nissan Patrօl մակնիշի և Համիկ Մարգարյանի վարած ГАЗ 2401 մակնիշի ավտոմքենաները։

Բախման հետևանքով Nissan-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ 2410-ը վերածվել է մետաղե ջարդոնի։ Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Վիրավորներից Հ. Մարգարյանին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Այնուհետև նրանք հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

By the decision of Arthur Harutyunyan, Senior Investigator for Especially Important Cases of the Vayots Dzor Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, a criminal case was initiated according to Article 242, Part 2 of the RA Criminal Code.

As photojournalist Gagik Shamshyan reports, the mentioned criminal case was initiated on the fact of a big car accident that took place on June 4 in the beginning of Jermuk city. During the preparation of the materials, it turned out that GAZ 2401 was driven by Jermuk resident, 72-year-old Khachik Margaryan, and the Nissan Patrol was driven by Jermum resident, 33-year-old Samvel Khachatryan.

On the same day, around 20:00, Kh. Margaryan died without regaining consciousness.

On June 4, a major car accident took place in Vayots Dzor region. At around 14:30, in front of the address No. 10 on Yerchanyan Highway in Jermuk city, a Nissan Patrol car driven by Samvel Khachatryan and a GAZ 2401 car driven by Hamik Margaryan collided.

Following the collision, Nissan left the traffic lane, appeared in the field, and 2410 turned into scrap metal. Two drivers were injured in the accident, one of whom was taken to Vayk Medical Center with an extremely serious diagnosis.

One of the wounded H. Margaryan was taken out of the car by the fire-rescuers of the Jermuk fire-rescue detachment of the Vayots Dzor Regional Rescue Department of the Rescue Service of the Ministry of Emergency Situations. Then they cut off the electricity to the cars and demarcated the area.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *