ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ հաղթելու է և երկիրը ծանր վիճակից դուրս բերելու վստահությամբ




«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը․ «Հերյուրանքներ են, դա ամոթ էլ ա։ Էդ տարածողներն ուզում են իմ ձայներից ձայներ տանել»։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հայրենասիրությամբ ու կազմակերպվածությամբ կարող է օրինակ ծառայել շատերի համար: Ու թեև այսօր հայտնի քաղաքական ու հասարակական գործչի շուրջ սկսված անհեթեթ գործողությունները լրացուցիչ լարվածություն են առաջացրել ու անիմաստ գլխացավանքի պատճառ են դարձել, սակայն դա ամենևին էլ չի խանգարում Ծառուկյանին, ապացուցելու, որ իր հասցեին ուղղված քննադատությունները սին են ու անբովանդակ:



Հատուկ այն մարդկանց համար, ովքեր չեն հիշում թարմացնեմ․ դեռևս 2020 թվականի հունիսի 5-ին Ծառուկյանը միակ քաղաքական գործիչն էր, որ տեսնելով երկրի տնտեսական, սոցիալական ծանր վիճակը, պահանջեց Փաշինյանի հրաժարականը․ « Էդ անփորձ երիտասարդները ոչ մի արդյունք չեն տվել, դատարկ-դատարկ խոսում են, և երկիրը կանգնած է կործանման առջև։ Ասել եմ՝ չորս ամիս ժամանակ ունենք։ Ասողին լսող է պետք»,- ընդգծեց Ծառուկյանը ու հավելեց, որ ինքը կառավարության դեմ խոսում էր այն ժամանակ, երբ «կառավարության ուժեղ ժամանակն էր», երբ ոչ ոք ռիսկ չէր անում խոսել ընդդեմ երկրի ղեկավարությանը։

Իսկ այսօր եկել ինչում են մեղադրում պարոն Ծառուկյանին, ուղղակի ամոթ է։
Որքան էլ որոշ թրաշամանուկներ փորձում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրականությունից զուրկ տեղեկություններ տարածել, այնքան ավելի ակնհայտ է դառնում, նման անձանց սնանկությունը: Ծառուկյանը երբեք էլ սադրանքների չի տրվի ու չի իջնի իրենց քաղաքական գործիչներ համարող այն անձանց մակարադակին, որոնց համար հայրենիք ասվածը ընդամենը տարածք է, որը կարելի է սակարկության առարկա դարձնել:

Prosperous Armenia Party leader Gagik Tsarukyan rules out cooperation with Civil Contract party ․ “They are fabrications, it is also a shame. Those who spread it want to take votes from my votes. ” PAP leader Gagik Tsarukyan with his patriotism and organization can serve as an example for many. And the absurd actions of a well-known politician and public figure today have caused additional tension and a senseless headache, but that does not stop Tsarukyan from proving that the criticism directed at him is useless and meaningless.


Especially for people who do not remember to update ․ On June 5, 2020, Tsarukyan was the only politician who, seeing the difficult economic and social situation in the country, demanded Pashinyan’s resignation. “Those inexperienced young people did not give any results, they talk empty-handed, ‘the country is facing destruction.’ I said we have four months. “He needs a listener,” Tsarukyan said, adding that he spoke against the government when “it was a strong time for the government,” when no one took the risk of speaking out against the country’s leadership.

And today, what Mr. Tsarukyan is accused of is just a shame.
The more some thugs try to spread untrue information about PAP leader Gagik Tsarukyan, the more obvious the bankruptcy of such people becomes. Tsarukyan will never be provoked and will not go down to the level of those who consider themselves politicians, for whom the so-called homeland is just a territory that can be bargained for.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *