Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն շարունակելու են իրենց ուրույն դերակատարումն ունենալ քաղաքական դաշտում




Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն: Ծառուկյան անհատն այսօր, ինչպես և միշտ եղել է և կլինի մեր պետության այն ամենակարևոր միացնող օղակներից, ում գործոնը փոխարինելն անհնարինն է … ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին երբեք էլ մանր-մունր խնդիրները չի հետաքրքրել: Նա մշտապես իր գործունեությամբ աշխատել է քարը քարի վրա դնել ու երկիրը հզորացնել: Եվ ինչ բնագավառ էլ, որ ընտրել է, այն սկսել է ծաղկել, զարգանալ ու բարգավաճել: Սա գիտեն բոլորը, բայց ցավալի է, որ այսօր շատերը, հատկապես նրանք, ովքեր տեսել են թե ինչ նվիրումով է Ծառուկյանը հոգ տանում այս կամ այն ոլորտի զարգացման համար, չգիտես ինչու, որոշել են կրավորական կեցվածք ընդունել և մոռացության տալ ամեն ինչ:



Սակայն, Ծառուկյանն այն քաղաքական ու հասարակական գործիչն է, որ այս ամենից չի նեղվում: Հակառակը, շարունակում է առանց վարանելու, կրկին ձեռք մեկնել: Նա բարձրաձայնում է, որ խորհրդարանում չլինել, չի նշանակում քաղաքականությամբ չզբաղվել, բացի այդ թիմակիցներին հորդորել է մշտապես բաց պահել կուսակցության գրասենյակները, լինել ժողովրդի կողքին ու զբաղվել արտախորհրդարանական ակտիվ գործունությամբ: Եվ այս ամենը չնկատել, ու դրա փոխարեն ամեն գնով փորձել ստվեր նետել Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացված հսկայածավալ աշխատանքի վրա՝ ազնիվ չէ: Ազնիվ չէ նաև, որ չնկատելու տալուց բացի փորձ է արվում ձվի մեջ մազ ման գալ, բայց ամենակարևորը, որ հասարակական-քաղաքական գործիչը դրանից չի նեղսրտում, քանի որ նրա գործն արդար է եղել ու որևէ քայլ նրա կողմից չի արվել, որը կարող էր վնաս հասցնել թե՛ երկրին, թե՛ ժողովրդին:
Այսքանից հետո մնում է միայն ասել՝ բրավո Գագիկ Ծառուկյան, Ձեր տեսակը պետք է մշտապես աճի ու բարգավաճի, քանի որ նման հզոր անձանց շնորհիվ է երկիրը ամուր:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Gagik Tsarukyan has his special place and role in politics, he will continue to occupy it in the near future. Today, as always, the Tsarukyan individual will be one of the most powerful connecting links in our state, whose factor it is impossible to replace … PAP leader Gagik Tsarukyan has never been interested in small issues. He has always worked to put the stone on the stone and strengthen the country. And whatever field it chooses, it has begun to flourish, develop and prosper. Everyone knows this, but it is unfortunate that today many people, especially those who have seen Tsarukyan dedicate himself to the development of this or that sphere, for some reason, have decided to take a conventional stance and forget about everything.
However, Tsarukyan is the politician and public figure who is not bothered by all this. On the contrary, he continues to reach out again without hesitation. He emphasizes that not being in the parliament does not mean not being involved in politics, besides urging his teammates to always keep the party offices open, to be with the people and to be active in extra-parliamentary activities. And it is not fair not to notice all this, and instead try to cast a shadow on Gagik Tsarukyan’s huge work at all costs. It is not fair that in addition to not noticing, an attempt is made to crawl in the egg, but the most important thing is that the public and political figure is not offended by it, because his work was fair and he did not take any step that could harm To the country or the people.
After all this, all that remains is to say, bravo Gagik Tsarukyan, your type must always grow and prosper, because the country is strong thanks to such powerful people

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *