Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն շարունակում են զբաղվել իրենց գործով և չեն պատրաստվում սադրանքների մեջ մտնել




Ինչպես գիտեք բոլորդ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հայենասիրությամբ ու կազմակերպվածությամբ կարող է օրինակ ծառայել շատերի համար: Ու թեև այսօր հայտնի քաղաքական ու հասարակական գործչի շուրջ ծավալվող խոսակցությունները  լրացուցիչ լարվածություն են առաջացրել ու անիմաստ գլխացավանքի պատճառ են դարձել, սակայն դա ամեևին էլ չի խանգարում Ծառուկյանին, ապացուցելու, որ իր հասցեին ուղղված քննադատությունները սին են ու անբովանդակ: Գագիկ Ծառուկյանի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի ցանկացած հեղինակ շատ շուտով կամաչի, թե՛ իր արածների ու, թե՛ ասածների համար, քանի որ բոլորին է հայտնի Գագիկ Ծառուկյանի նվիրվածությունը թե՛ սեփական երկրին, թե՛ ժողովրդին:


ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ գործով ապացուցել, որ իր համար ամենակարևորը հզոր Հայաստան կառուցելն է, և այդ ճանապարհին նա մշտապես պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել: Եվ, զարմանալի է, որ այդքանից հետո, դեռ կան մարդիկ, որոնք դա չեն հասկացել։ ԲՀԿ առաջնորդը եղել և մնում է իր բարձրության վրա և երբեք տուրք չի տա որևէ սադրանքի:

Նա տարիներ շարունակ իր կյանքն ու հոգին չի խնայել հանուն Հայաստանի բարգավաճման, այսօր էլ պատրաստ է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի ստեղծված լրջագույն փորձությունից Հայաստանը կարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ:   Ծառուկյանի քայլերը ոչ այլ ինչ են, քան հայրենիքի նվիրյալի քայլեր, միայն գնահատել է պետք այն։

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *