Գագիկ Շամշյանը արագորեն հասավ դեպքի վայր․ Ողբերգական դեպք Հայաստանում. 23 տարեկան տղան մահացավ ամենադաժան և սարսափելի մահով




Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դաժան դեպք է եղել


Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ

շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության

պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Ժամանել է նաև հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Արա Ղարիբյանը: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ» արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արտադրամասը պատկանում է Արարատ գյուղի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Պողոսյանին, ով նաև «Խաչիկ Պողոսյան» ՍՊԸ-ի տնօրենն է: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:https://www.youtube.com/embed/VzTy_DmMf5I

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *