Դաժան ու ողբերգական դեպք Նոր տարու օրով. Գ․ Մելիքսեթյանը տեղում մահացել է




հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։


Ժամը 18։15-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Մելիքսեթյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թեղուտ-Շնող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ճանապարհի մեկ այլ հատվածում։

Վթարի հետևանքով Գ․ Մելիքսեթյանը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Քանի որ բժիշկներն արձանագրել են վարորդի մահը, դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Ու եթե պատասխանատուները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքները, ապա վթարը տեղի չէր ունենա։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել նաև նույն բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

On January 1, a tragic car accident took place in Lori region.

At around 6:15 pm, 24-year-old Georg Meliksetyan, a resident of Shnogh village, lost control of his car on the 2nd km of the Teghut-Shnogh highway due to icy driving. After rolling a few laps, he appeared on another section of the road.

In the aftermath of the accident Meliksetyan died on the spot. Officers of the 2nd platoon of the 5th platoon of the 2nd officer battalion of the Traffic Police, headed by platoon commander Ludvig Ghandilyan, platoon commander Ararat Nazaryan and senior investigator Garik Meliksetyan, arrived at the scene, Shamshyan.com reports.

As the doctors registered the death of the driver, Yervand Aleksanyan, the duty officer in charge of the 1-77 operative control center of the Traffic Police, passed the information about the incident to the Lori Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team arrived

.

The cause of the accident was the icy road.

And if the people in charge had done

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *