եկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ կողային հատվածում հրազենային վնասվածքին նմանվող» և «ճակատային հատվածում քերծվածք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։

Մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողները իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ։ Իրավապահների հմուտ

աշխատանքի արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.00-ին, Էջմիածին քաղաքի Կոստանյան և Կամոյի փողոցների խաչմերուկում նա հայտնաբերվել է և, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Տղամարդը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

n December 25, at 9:00 pm, the Vagharshapat police department informed the hospital that the body of a 33-year-old resident of Etchmiadzin had been taken to them with “gunshot-like injuries on the left side” and “scratches on the front”.

The departed police found out that the woman’s body was taken to the hospital in a “Nissan” car, which was taken to a special guarded area of the Vagharshapat police department.
A criminal case has been filed in connection with the murder.
A forensic medical examination has been appointed.

The officers of the General Department of the Police, Armavir Regional Department, Vagharshapat Division, Vagharshapat Investigation Division carried out complex operative-investigative measures և investigative actions. As a result of the skillful work of the law enfor

cement, it turned out that the murder was committed by a 34-year-old man who took the woman’s body to the hospital. On December 26, at 01:00 am, he was found at the intersection of Kostanyan and Kamo streets in the city of Etchmiadzin. He was taken to the Vagharshapat police department on suspicion of murder.