Դեպքից шռшջ՝ ժшմը 21:30-ին, զпրшմшսի հրшմшնшտшրի տեղшկшլը գնшցել է դիրքեր. ինչ է պшտմпւմ սպшնվшծ զինվпրների հրшմшնшտшրը (Տեսшնյпւթ)




Դեպքից шռшջ՝ ժшմը 21:30-ին, զпրшմшսի հրшմшնшտшրի տեղшկшլը գնшցել է դիրքեր. ինչ է պшտմпւմ սպшնվшծ զինվпրների հրшմшնшտшրը (Տեսшնյпւթ)


Լրատվամիջոցներից մեկը հարցազրույց է անցկացրել այսօր մահացած հայտնաբերված զինվորների հրամանատար Արայիկ Մինասյանի հետ:


ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեք զինվորներին գտել են դոմիկում, սակայն ուշագրավն այն է, որ զինվորներից մի փոքր հեռու գտնվել է հերթափոխ իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող, ով ողջ է և որևէ վնասվածք չունի:

Ավելին՝ իրավապահները հարցաքննել են նրան: Վերջինս ասել է, որ որևէ կրակոցի ձայն չի լսել: Ստացվում է, եթե հակառակորդը ներխուժած լիներ, ապա հեորթափոխի զինվորը ևս վնասվածք ստացած կլիներ կամ կենդանի չէր լինի, ուստի այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ զինվորների միջև է միջադեպ եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ քննություն են իրականացնում հայտնաբերված երեք զինվորների դիերի դեպքի մասով: Այս պահի դրությամբ պարզվել է շատ կարևոր մեկ հանգամանք, ինչն իրավապահներին այս պահին ենթադրել է տալիս, որ զինվորներն իրար են կրակել, կամ նրանց մեկ այլ զինվոր է կրակել ու փախուստի դիմել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *