«-Դուք կարո՞ղ է հետ գնաք, թողնեք պոստը գնաք։ -Կենդանի՞, ո՛չ». քչերը գիտեն, թե ով է այս ազատամարտիկն ու ինչ ճակատագրի ունեցավ (Video)




-Դո՞ւք ինչի եք կռվում։-Ե՞ս։-Այո։-Որովհետև հայ եմ։ Իմ հայրենիքն է, իմ ժողովուրդը։-Դուք կարո՞ղ է հետ գնաք։-Ինչպե՞ս-Թողնեք պոստը գնաք, օրինակ։-Կենդանի՞։-Այո։-Ո՛չ։Այս օրերին շատ են տարածում այս տեսանյութի կտրված հատվածը, և քչերը գիտեն, թե ով է այս մարդն ու ինչ ճակատագրի ունեցավ իրականում։Ասեմ։ Տեսանյութն արված է 1994 թվականին։ Տեսանյութի հերոսն ազատամարտիկ Արմեն Բալաբեկի Չոբանյանն է, մաթեմատիկայի ուսուցիչ։Արմենը զոհվեց 1994 թվականի ապրիլի 12-ին, զինադադարից մեկ ամսի առաջ, Չայլու գյուղի մոտ (այժմ՝ գ. Այգեստան՝ Մարտակերտի շրջանում)՝ վստահաբար չնահանջելով իրեն վստահված պոստից…Ո՞նց կարողացան ծախել էս գաղափարի մարտիկների թափած արյունը, ուրանալ էս տղերքի ազատագրած Շուշին ու Քարվաճառը…https://www.facebook.com/plugins/video.php?height=420&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Faram1307%2Fvideos%2F190501809802920%2F&show_text=false&width=560&t=0


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *