Եթե դուք կամ Ձեր հարազատը մասնկացել է պատերազմին, ապա իմացեք




Իրավաբան.net-ը պարբերաբար հարցեր է ստանում 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմի ժամանակ պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցման վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում իրավաբան Վաչե Բաղդասարյանը հայտնեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքի համաձայն զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական


ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց է: «Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան: Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին

համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ’ պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից և լրավճարներից»,-նշեց իրավաբանը։ Զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի և զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:

Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի (66․140 ՀՀ դրամ) արտադրյալով: Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի

համապատասխան հավելվածով սահմանված’ տվյալ պաշտոնի խմբի սանդղակի գործակիցների միջոցով: 5STOPPED Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է’ ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանվում է «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը

սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014թ․–ի հուլիսի 3-ի N 712-Ն որոշմամբ: Պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցման չափը կարող է տարբեր լինել, ելնելով այն հանգամանքից, թե անձը կոնկրետ պատերազմական իրավիճակում կամավոր հիմունքերով կամ պահեստազորում հաշվառված լինելու ժամանակ որտեղ, ինչ պայմաններում և ինչ կարգավիճակով է մասնակցել մարտական գործուղություններին կամ ՀՀ սահմանների

պաշտպանությանը, ուստի նպատակահարմար է նշված հարցի հետ կապված մանրամասն պարզաբանում ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներով՝ 1-28 կամ (+37412) 21-00-00, կամ դիմել զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ։

Iravaban.net regularly receives questions about the monetary compensation of those who took part in the “voluntary military operations” registered in the reserve during the war unleashed by Azerbaijan on September 27, 2020. In a conversation with us, lawyer Vache Baghdasaryan said that according to the current law “On Military Service կարգ Status of Servicemen”, the financial security of servicemen is a way to promote the

material security of servicemen and their performance of official duties. The financial security of servicemen is carried out in accordance with the principles and basic conditions defined by the RA Law on Remuneration of Persons Holding Public Service Positions. “The military security of servicemen consists of groups of classifications of military positions corresponding to military (other special) ranks, official rates equivalent to military service (hereinafter referred to as official rate), allowances and bonuses provided in accordance with the law,” the lawyer said. The provisions defining the financial security of servicemen apply to servicemen se

rving in the compulsory military service through conscription and servicemen serving in the military through conscription. The official rate of servicemen is determined by the product of the base salary of state officials (66-140 AMD) defined by the appendix for calculating the official rate coefficients defined by the relevant appendix of Article 16, Part 2 of the RA Law on Remuneration of Persons Holding Public Service Positions. The official rate of each group of military service positions is calculated by the coefficients of the scale of the given position

group defined by the relevant appendix to Part 2 of Article 16 of the RA Law on Remuneration of Persons Holding Public Service Positions. 5STOPPED The allowance for servicemen is an integral part of the financial security, which is defined as a percentage of the official rate or in absolute monetary terms, depending on the specifics of military service. The Cases, Amounts and Procedure of Supplements to Servicemen are defined as “On Defining the Procedure for Providing Supplements Due to the Peculiarities of Service in the Armed Forces, National

Security, Police, Police, Rescue and Rescue Services, July 3, 2014″ By the decision N 712-N. The amount of monetary compensation of the persons registered in the “voluntary military operations” and the protection of the borders of the Republic of Armenia may differ depending on the fact that the person was registered in the specific war situation

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *