Եկավ օրը։ Նшխիջևшնը անջшտվեց․ ինչ է սպասվում․․․




Lragir.am-ը գրում է․


Իր շրջանային տուռնեի վերջում Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Թուրքիայից մեկնել է Նախիջեւան եւ հանդիպել այդ ինքնավարության ղեկավարության հետ։ Մինչ այդ Զարիֆը եղել էր Մոսկվայում, Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում, քննարկելով հաղորդակցությունների եւ այսպես կոչված 6-ի պլատֆորմի համագործակցության հարցեր։ Բաքվում նա շնորհավորել էր «վերջին հաղթանակների կապակցությամբ», Երեւանում հայտարարել, որ Իրանի կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է․․․

Իրանը փորձում է դուրս գալ այն վասալային իրավիճակից, որում հայտնվել է Ղարաբաղում ռուս-թուրքական համաձայնություններից հետո, երբ Մոսկվան ու Անկարան Թեհրանին ցուցադրաբար դուրս թողեցին շրջանի «աստանայացումից»․․․

Իրանը փորձում է պահել իր ազդեցությունը եւ դուրս չմնալ «հաղորդակցությունների ապաշրջափակման», իրականության մեջ՝ շրջանի բաժանման գործընթացից, եւ այդ ֆոնին Նախիջեւան այցը, Ստամբուլում «Իրանը եւ Թուրքիան միշտ իրար կողքի են դժվար ժամանակներում» Զարիֆի հայտարարությունը վկայում են, որ Թեհրանին չի բավարարել տրանզիտային շահերը չանտեսելու մոսկովյան խոստումը․․․

Նախիջեւանը 1921 թ․ պայմանագրով Մոսկվան նվիրել է Ադրբեջանին, այն Հայաստանի Հանրապետության կազմում էր։ Ռուս-թուրքական պայմանագրով Նախիջեւանը հանձնվում էր Բաքվի խնամակալությանը՝ երրորդ կողմին չփոխանցելու պայմանով։ Իր հերթին, Ռուսաստանի հետ վասալային պայմանագիր կնքած Իրանը իր տարածքից մի կտոր զիջեց Թուրքիային՝ ցամաքային սահման ապահովելու համար։

ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանը նկատելի հաջողությամբ էքսպանսիա էր իրականացնում Նախիջեւանում, սակայն աստիճանաբար Թուրքիան մեծացրեց իր ազդեցությունը, եւ ներկայում այն փաստացի թուրքական տարածք է՝ ռազմական եւ տնտեսական պաշտոնական ներկայությամբ։ Բացի այդ, Անկարան Նախիջեւանը փորձում է ինտեգրել Կարսին, որը նույնպես ռուսները նվիրել էին Թուրքիային, «ավելորդ» բնակչությանը վերաբնակեցնելով Կարսի նահանգում, դեմոգրաֆիան փոխելու նպատակով։

Ներկայում Մոսկվան Բաքվի ու Անկարայի համար միջանցք է ստեղծում Մեղրիով, եւ ՌԴ ԱԴԾ-ն պետք է հսկի այդ ճանապարհը։ Այսպիսով, Մոսկովյան ծրագրով Նախիջեւանին գումարվում է Սյունիքի մի մասի օտարումը թուրքերին, ինչը կարող է վնասել Իրանի «տրանզիտային շահերին»։ Միեւնույն ժամանակ, խոսվում է Նախիջեւանով Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության մասին, ինչը բավական անորոշ հեռանկար է։

Զարիֆի շրջագայությունը 6-ի պլատֆորմի հավանական շրջանակում վկայում է Թեհրանի մտահոգությունների մասին։ Միեւնույն ժամանակ, Երեւանի համար անընդունելի է Արցախում ու Նախիջեւանում հայկական շահերի հաշվին Իրանի ազդեցության ծավալման փորձը․․․

Միեւնույն ժամանակ, պետք է ընդունել, որ իրանցիները միակն են Հայաստանի շրջապատում, որ չունեն հայերի նկատմամբ բարդույթներ: Մնացած բոլորը՝ վրացիները, հրեաները, թուրքերը, «ադրբեջանցիները», անշուշտ նախ եւ առաջ ռուսները, բացի բնական քաղաքական շահերից, առաջնորդվում են հայերի հանդեպ ունեցած ահեղ էթնիկ, քաղաքակրթական բարդույթներով:

Իրանը վասալային վիճակից եւ «Ադրբեջանի» համար մրցակցությունից շահած կարող է դուրս գալ այս բարդույթների բացակայության ուժով՝ հայկական շահերի շրջանակում, ոչ թե 6-ի պլատֆորմում փրկություն որոնելով։

Lragir.am writes ․

At the end of his regional tour, Iranian Foreign Minister Zarif left Turkey for Nakhichevan and met with the leadership of the autonomous region. Prior to that, Zarif had visited Moscow, Baku, Yerevan and Tbilisi to discuss issues of communication and cooperation between the so-called 6 platform. In Baku, he congratulated on “recent victories”, stated in Yerevan that Iran’s red line is Armenia’s territorial integrity.

Iran is trying to get out of the vassal situation it found itself in after the Russian-Turkish agreement in Karabakh, when Moscow and Ankara ostensibly left Tehran out of the “stagnation” of the region.

Iran tries to maintain its influence and not stay out of the process of “unblocking communications”, in fact, the process of division of the region, and against this background the visit to Nakhichevan, Istanbul’s statement “Iran and Turkey are always together in difficult times” show that Tehran is not satisfied with transit interests Moscow’s promise not to ignore ․․․

Nakhichevan in 1921 According to the agreement, Moscow donated it to Azerbaijan, which was part of the Republic of Armenia. Under the Russian-Turkish agreement, Nakhichevan was handed over to Baku under the condition of not transferring it to a third party. In its turn, Iran, which signed a vassal agreement with Russia, ceded a part of its territory to Turkey to secure a land border.

After the collapse of the USSR, Iran expanded in Nakhichevan with considerable success, but gradually Turkey increased its influence, and now it is actually a Turkish territory with an official military and economic presence. Besides, Ankara Nakhichevan is trying to integrate Kars, which was also donated by the Russians to Turkey, by resettling the “excess” population in Kars province in order to change the demographics.

Currently, Moscow is creating a corridor for Baku and Ankara through Meghri, and the Russian FSB must control that road. Thus, under the Moscow program, the alienation of a part of Syunik to the Turks is added to Nakhichevan, which may harm Iran’s “transit interests”. At the same time, there is talk of Armenia-Iran and Armenia-Russia railway communication through Nakhichevan, which is a rather uncertain prospect.

Zarif’s tour on the possible platform of the 6th platform testifies to Tehran’s concerns. At the same time, Yerevan’s attempt to expand its influence at the expense of Armenian interests in Artsakh and Nakhichevan is unacceptable for Yerevan.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *