Ես մնում եմ․ Հայրենիքս անհայրենիքներին չե՜մ թողնելու․ Օգտատիրոջ կարևոր ու սրտшցավ գրառումը




Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ես մնում եմ…

Սահմանները բաց են, և այսօր արդեն լսել եմ բազմաթիվ մարդկանց հեռանալու մասին: Բարեկեցիկ, ստեղծարար, ապահով կյանքով ապրող մարդկանց…
Ինձ համար սա ցավ է, քանի որ գիտակցում եմ, որ երկիրս ծանրագույն վիճակում է:

Ես ունենալով բավականին մեծ հնարավորություն դրսում և՜ ապրելու, և՜ տուն ունենալու, և՜ իմ գիտելիքով ու կրթությամբ աշխատանք գտնելու, և՜ երեխաներիս որակյալ կրթություն տալու` ՉԵ՜Մ ԳՆԱԼՈւ…

Ես մնում եմ` գիտակցելով, որ բարդությունները դեռ նոր են սկսվելու, որ ճգնաժամ է սպասվում, որ պետք է 2 անգամ ավել աշխատենք, որ պետք է էլ ավելի համառ պայքարենք ( չգիտեմ էլ ուր ավել):
Բայց ես ու Vahan Khachatryanս մնում ենք!
Չե՜մ ասի երբեք չեմ գնալու… Չգիտեմ ինչ է սպասվում:

Բայց մնալու՜ եմ:
Մնալու եմ ՀԱՆՈւՆ մեր Հերոսների թողած պատգամի, հանուն նրանց ընտանիքների…
Ես պետք եմ իմ հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին, հիմա էլ` հազարավոր արցախահայերիս ու նրանց երեխաներին, հազարավոր զո-հված հերոսների ընտանիքներին:

Իսկ եթե պետք ես գեթ մի մարդու, բացի քո ընտանիքից` ուրեմն իզուր չես աշխարհ եկել:

Հ.Գ. Նկարն արվել է Լոռու Մարզում, մի քանի օր առաջ, որտեղ շատ կարևոր ու ազգանվեր ծրագիր ենք իրականացնում Armenian Mothers NGO — Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ և People in Need Armeniaի հետ համատեղ:

#եսմնումեմ հեշթեգով եկեք Հայաստանում մնալու կո՜չ անենք ու շարունակենք պայքարը` հանուն ամենալուսավոր Հայրենիքի` ներքին աղբից վերջնականապես մաքրված ‼️

Հայրենիքս անհայրենիքներին չե՜մ թողնելու…

Narine Manukyan escribió en su página de Facebook ․

Yo me quedo …

Las fronteras están abiertas, ya he oído a mucha gente salir hoy. Gente próspera, creativa, segura …
Esto es un dolor para mí, porque me doy cuenta de que mi país está en una situación difícil.

Tener una gran oportunidad de vivir en el extranjero, tener una casa, encontrar trabajo con mis conocimientos y educación, dar una educación de calidad a mis hijos, NO PUEDO IR

Soy consciente de que las complicaciones apenas comienzan, que se espera una crisis, que hay que trabajar el doble, que hay que luchar aún más (no sé dónde más).
¡Pero Vahan Khachatryan y yo nos quedamos!
No diré que nunca iré… no sé qué se espera.

¡Pero me quedaré!
Me quedaré POR el mensaje que dejaron nuestros Héroes, por el bien de sus familias …
Necesito a mis miles de niños con discapacidades, y ahora a miles de armenios de Artsaj y sus hijos, las familias de miles de héroes asesinados.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *