Երբեք կասկած չի եղել, որ Գագիկ Ծառուկյանը սկզբունքային գործիչ է




Ախր շա՜տ անշնորհակալ եք, է՜…Կոպիտ ասած` «ուտող-ուրացող»։ Ամենազզվելի, ամենանողկալի դավաճան, ուտող, ուրացող տեսակն է։ Կյանքը շարունակվելու է ու դեռ ոչ ոք չգիտի ինչ է լինելու։ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը, թերևս, իր առաքինի վարքով ու գթասրտությամբ էր, որ արժանացավ Ամենազոր Բարձրյալի բարեհաճությանն ու այս սկզբունքով փորձ են անում դաստիարակել սերունդներ: Ուստի՝ սին ու բանսարկու խոսակցությունները չեն կարող փչացնել նրանց բարի համբավը: Յուրաքանչյուր բարի գործ ինքն է իր համար ճանապարհ հարթում, առավել ևս երբ կամքդ արդար է, հավատքդ՝ զորավոր, աշխատանքդ՝ աստվածահաճո: Այս պատգամով է առաջնորդվում Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցներն ամեն անգամ անում են հնարավորինս, որ օգնեն ու աջակցեն մեր հայրենակիցներին: Չնայած, որ այսօր չեն հայտնվել խորհրդարանում, դա էլ թե հարց է ինչու և ինչպես, միևնույնն է պարոն Ծառուկյանն ու իր թիմը չեն վհատվում, այլ շարժվում են առաջ։
Իսկ նրանք, ովքեր կփորձեն անհարկի շահարկումներ անել, մեղադրել կամ զրպարտել, չի ստացվելու։ Որևէ մեկի մտքով անգամ թող չանցնի մեղադրել ԲՀԿ առաջնորդին, թե իբրևէ հետամուտ չի լինում իր սկզբունքներին։ Հատուկ նման թոթովախոսների համար ուզում եմ հիշեցնել, թե ինչպես ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, օր ու արև չէր տալիս իշխանություններին, կամ միգուցե հիշեցնե՞մ թե ինչպես բոլոր ԲՀԿ-ականները և հատկապես պարոն Ծառուկյանը շարունակական ենթարկվում էին զանգվածային քաղաքական հետապնդումների, թե մոռացե՞լ եք ինչպես Ծառուկյանն իր սկզբունքները չդավաճանելով՝ գնաց բանտ։
Այնպես, որ լռեք և մի փորձեք ցեխ շպրտել մի մարդու ուղղությամբ, որ տարիներ շարունակ ապրել և արարել է հանուն հայ ժողովրդի։ Կուսակցությունը նախկինի նման շարունակում է կուռ կառույց մնալ ու աշխատել թե՛ հասարակության հետ և թե՛ կուսակցական կառույցների ներկայացուցիչների հետ:


You are very ungrateful, aren’t you … Roughly speaking, “eating-denying”. It is the most disgusting, the most disgusting type of traitor, eater, denier. Life will continue and no one still knows what will happen. Gagik Tsarukyan and his team, unfortunately, with their virtuous behavior and compassion, won the favor of the Almighty and try to educate generations on this principle. Therefore, vain and vicious talk can not spoil their reputation. Every good deed paves the way for itself, especially when your will is right, your faith is strong, and your work is pleasing to God. Gagik Tsarukyan is guided by this message. Gagik Tsarukyan and his teammates do their best to help and support our compatriots. Although they did not appear in the parliament today, it is also a question of why and how, Mr. Tsarukyan and his team do not despair, but move forward.
And those who will try to make unnecessary speculations, accuse or slander, will not succeed. Let no one even think of accusing the PAP leader of allegedly not following his principles. Especially for such idiots, I want to remind how the PAP, led by Tsarukyan, did not give a damn to the authorities, or maybe I should remind how all the PAP members, especially Mr. Tsarukyan, were constantly subjected to mass political persecution or did they forget? Like Tsarukyan, not betraying his principles, he went to prison.


So, be silent, do not try to throw mud at a man who has lived for years, created for the sake of the Armenian people. The party continues to be a solid structure and continues t

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *