Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեզ ապրեցնող գերբնական ուժը. Գագիկ Ծառուկյան




Իմ շատ սիրելի՛ փոքրիկներ,
սրտանց շնորհավորում եմ կարևոր այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեզ ապրեցնող գերբնական ուժն ու մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է նրանց համար բարեկեցիկ ու լուսավոր ապագա կառուցելու համար անել հնարավոր ու անհնարին ամեն բան: Յուրաքանչյուր տարի այս օրը հայ մանուկներին ուղղվող մեր ավանդական բարեմաղթանքների ու ցանկությունների շարքում այսօր առաջին հերթին մենք պարտավոր ենք խոստանալ նրանց ժառանգել անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք:


Գիտեմ, որ յուրաքանչյուր ծնող իր զավակի համար անում է հնարավոր ու անհնարին ամեն բան՝ նրան լավ կրթություն, լավ դաստիարակություն տալու և նրա համար լավ ապագա կերտելու համար, սակայն այդ ամենն այլևս անկարևոր է դառնում, երբ դու չունես հայրենիք: Հենց հայրենի սահմանների պաշտպանությամբ ենք մենք այսօր պարտավոր ապահովել սեփական երկրում մեծանալու, կրթվելու և մեր երկրի համար լավ մասնագետներ դառնալու մեր երեխաների ապագան: Հենց այս օրը մենք ևս մեկ անգամ պետք է գլուխ խոնարհենք և հարգանքի տուրք մատուցենք բոլոր այն լուսավոր տղաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ:


Պարզ է, որ մեր երկրին բաժին հասած փորձություններն անհնարին են դարձնում լուսավոր այս տոնը հավուր պատշաճի նշելը, սակայն մենք բոլորս նաև մեր մանուկների առջև պարտք ունենք կատարելու: Մենք պարտավոր ենք ապրել ու ապրեցնել…
Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անամպ ու անհոգ մանկություն, հարատև խաղաղություն, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ ազատ, անկախ, անվտանգ ու հզոր հայրենիքում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
Գրում է Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում

My very dear children,
I cordially congratulate you on this holiday, International Children’s Day. Children are the meaning of our lives, the supernatural power that keeps us alive, and it is the sacred duty of each of us to do everything possible and impossible to build a prosperous and bright future for them. Among our traditional wishes and wishes to Armenian children on this day every year, today we must first of all promise to inherit a homeland with safe and strong borders. I know that every parent does everything possible and impossible for his child, to give him a good education, a good upbringing, to create a good future for him, but all that becomes impossible when you do not have a homeland. It is with the protection of our homeland that we are obliged to ensure the future of our children to grow up in our own country, to be educated, to become good professionals for our country. It is on this day that we “once again bow our heads” to pay tribute to the memo

ry of all the bright boys who sacrificed their lives for the defense of the homeland. Eternal glory and remembrance!
It is clear that the trials that have befallen our country make it impossible to properly celebrate this bright holiday, but we all owe it to our children to do so. We must live and live…
Dear children, once again congratulating you on this wonderful holiday, I wish you all a cloudless and carefree childhood, lasting peace, new achievements and achievements in a free, independent, secure and powerful homeland.
God bless us all.
Gagik Tsarukyan writes on his Facebook page

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *