Երեկ Գազպրոմը դադարեցրեց գազի վաճառքը Եվրոպային. Սա նշանակում է, որ Եվրոպան մինչև 2022-ի առաջին եռամսյակը պիտի այլընտրանք ճարի կամ էլ ռուսների հետ բարիշի




Երեկ Գազպրոմը դադարեցրեց գազի վաճառքը Եվրոպային: Գազպրոմը այս որոշումը կայացրեց «Հյուսիսայն Հոսք 2» նախագծի վերաբերյալ գերմանական դատարանի որոշումից մեկ ժամ անց: Սա նշանակում է, որ Եվրոպան մինչև 2022-ի առաջին եռամսյակը պիտի այլընտրանք ճարի կամ էլ ռուսների հետ բարիշի:Այլընտրանքը երկուսն են: Թուրք-ադրբեջանական ՏԱՆԱՊ-ին պետք է միանա Թուրքմենստանը, որ ծավալը գոնե մի 30 մլրդ.խ.մ. դառնա: Անցած «միանալուց» առաջ Թուրքմենստանի նախագահը մահացավ (համենայնդեպս այդպես պնդեց «Говорит Москва» ռադիոկայանը), բայց հետո հարություն առավ ու… չմիացավ: Հիմա արդեն չմիանալը դժվար կլինի, քանի որ թալիբները հենց Թուրքմենստանի խաթր են “հարություն” առել:Երկրորդ այլընտրանքը Իրանական գազն է, այսպես կոչված հնգակողմ կորիդորի ֆորմատով՝ Իրան-Հայաստան-Վրաստան-սև ծով-Բուլղարիա-Ռումինիա: Եթե Թուրքմենստանում հաջողվեց մահացնել-դաստիարակել-հարություն առնել, ապա Հայաստանում դա արվում է ավելի դեմոկրատական ճանապարհով՝ «ընդդիմության» միջոցով:Ամեն դեպքում հարցի հանգուցալուծումը շաբաթների հարց է:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *