Էլ օյին ունեք․․․տեսեք ինչ են պատրաստվում անել «Պատիվ ունեմ» դաշինքը ․․․




«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։


«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:

«Ընտրությունների ամփոփումից 5 օրվա ընթացքում մասնակցող
քաղաքական ուժերը կարող են դիմել ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքով։ Մենք մինչև վերջնաժամկետն անպայման կդիմենք ՍԴ։ Այս պահին ընթանում է դիմումի կազմման, փաստաթղթավորման գործընթացը»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ բոլոր խախտումները, որոնք արձանագրվել են իրենց կողմից, կներկայացվեն, այդ թվում՝ լռության օրը խախտելը, մինչև քարոզարշավի մեկնարկը վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում իրականացված խախտումները։

Երեք քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԿԸՀ դիմումներ էին ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք մերժվել էին։

Նույն պահանջով Սահմանադրական դատարան է պատրաստվում դիմել նաև «Հայաստան» դաշինքը։

The “I have honor” bloc is going to apply to the Constitutional Court, demanding to declare the results of the June 20 special parliamentary elections invalid.

Sos Hakobyan, spokesman for the Homeland party and a representative of the “I have honor” bloc, told Armenpress about this.

“Participant within 5 days after the summing up of the elections
Political forces can apply to the Constitutional Court to challenge the election results. We will definitely apply to the Constitutional Court by the deadline. At the moment, the process of compiling the application and documenting is underway, “said Hakobyan.

According to him, all the violations registered by them will be presented, including the violation of the day of silence, the use of administrative resources before the start of the campaign, as well as the violations committed during the campaign.

Three political forces – the “Awakening” National-Christian Party, the “Armenia” and “I Have Honor” blocs had submitted applications to the Central Electoral Commission to invalidate the results of the early parliamentary elections, which were rejected.

The “Hayastan” bloc is going to apply to the Constitutional Court with the same demand.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *