Էս ինչ կատարվեց այսպես արագ․ Քիչ առաջ վատ լուր ստացանք․ Վարչապետ Փաշինյանը՝ վարկյաններ առաջ, շտապ կոչով դիմել է ժողովրդին. Արագ հասցրեք բոլորին




Ներկայացնում ենք պաշտնական հաղորդագրություն․ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։


Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Նախքան քննարկումը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Ուզում եմ արձանագրել՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում: Եվ այդ նախանշանները կապված են, իհարկե, առաջին հերթին պատվաստանյութերի արտադրության ծավալների հետ: Ըստ էության, այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում, գոնե վերջին շաբաթվա տվյալներով կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կորոնավիրուսի ամենաօրյա թվերի և միտումների որոշակի նվազում ունենք: Այս համատեքստում նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին, Առողջապահության նախարարությանը, որովհետև կարծում եմ, որ հենց առաջին օրերից պատվով ենք դիմակայել համավարակին: Բայց այսօր մեր խնդիրների բովանդակությունը պետք է քայլ առ քայլ փոփոխության ենթարկվի:

Մեր նպատակը պետք է լինի պատվաստումների հնարավորինս մեծ ծավալով իրականացումը: Ընդ որում, այստեղ առաջին հերթին կա, իհարկե, առողջապահական բաղադրիչ, բայց ուզում եմ ընդգծել նաև տնտեսական և քաղաքակրթական բաղադրիչը: Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ տուրիզմի ոլորտում սկսել է թույլ աշխուժություն նկատվել: Նաև ուզում եմ ընդգծել՝ կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *