Թշնшմին шսպшտшկпւմ է Սյпւնիքն пւ Գեղшրքпւնիքը, միшյն իմшնшք, թե п՞րն է հшջпրդ մшրզը և ինչ են պատրաստվпւմ անել




Ձեզ ենք ներկայացնում Hraparak.am-ը կայքի հրապարակած հոդվածը, որը մանրամասներ է ներկաայացնում, թե ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին և ինչ ակնկալել առաջիկայում թշնամուց։ Մանրամասները՝ ստորև


Հայաստանի առնվազն երկու մարզում՝ Սյունիքում եւ Գեղարքունիքում, թշնամական պետությունը գնալով ամրապնդում է իր ներկայությունը եւ իրեն պահում է որպես իրավիճակի տեր։ Խոսքը ոչ միայն արդեն երեք ամիս շարունակ մեր տարածքում ամրաշինական աշխատանքներ կատարող ադրբեջանցի զինվորականների մասին է, այլեւ այն խորհրդանշական գործողությունների, որոնցով թշնամին մշտական սարսափի մեջ է պահում տեղի բնակիչներին։

Օրինակ, սահմանամերձ դարձած Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհին տեղադրված ցուցանակն արդեն ավելի քան կես տարի է՝ անգլերեն եւ ադրբեջաներեն լեզուներով ազդարարում է՝ «Բարի գալուստ, Ադրբեջան», իսկ ճանապարհի երկայնքով վեր են խոյանում ադրբեջանական դրոշները։ Տեղացիները մի քանի ճարահատ փորձ արեցին՝ ծածկելու պաստառի գրությունները, բայց ապարդյուն։

Սյունիքի եւ Գեղարքունիքի անվտանգության լրջագույն սպառնալիքների գոյությունն ակնհայտ էր արդեն նոյեմբերի 10-ին, երբ պարզվեց, որ պատերազմի օրերին անառիկ պահված շրջանները՝ Քարվաճառը, իսկ հետո՝ նաեւ Որոտանի եւ Կովսականի՝ մեզ մնացած հատվածները զիջվելու են թշնամուն, ինչի արդյունքում Հայաստանի թիկունքն ամբողջապես բացվելու է Ադրբեջանի առաջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *