«Իմ քայլ»-ի պատգամավորները նամակ են ստացել. քիչ անց տեսեք ինչ է սպասվում




ArmLur.am-ի տեղեկություններով, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քիչ առաջ հաղորդագրություն են ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվում:


Մենք տեղեկացանք, որ քիչ առաջ Հանրային Հեռուստաընկերությունը գնացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ուղերձ տեսանկարահանելու համար: Սակայն այդ ուղերձն ամեն դեպքում հրաժարականի հետ կապված չէ:

Փորձեցինք ուղերձի մասին տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանից, նա սկզբում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ապա հավելեց, թե ուղերձ չեն նկարահանում:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին վարչության նիստ է անցկացնում, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով, նիստում մթնոլորտը թեժ է: Մեր տեղեկություններով, նիստը ընթանում է հենց կառավարական առանձնատանը:

ccording to ArmLur.am, the deputies of the “My Step” faction of the National Assembly have recently received a message that the issue of the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan is not being discussed during the sitting of the board of the “Civil Contract” party.

We were informed that the Public Television recently went to the Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan to film a message. However, this message is not related to resignation. We tried to find out the information about the message from the director of the TV company Hovhannes Movsisyan, who did not answer our phone calls at first, then added that they did not record the message.

It should be reminded that the “Civil Contract” party is currently holding a board session, in which the RA Prime Minister Nikol Pashinyan is also participating. According to our information, the atmosphere at the sitting is hot. According to our information, the session is taking place in the government private house

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *