Ինչ է կատարվել իրականում․ Սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. հայտնի են մանրամասները




Երեկ ամբողջ համացանցում տարածվեցին լուրեր, ըստ որի հայ ադրբեջանական սահմանին միջադեպ էր գրանցվել։ Հիմա ներկայացնում ենք մանրամասներ․



Sputnik Արմենիան պարզել է, որ փոխհրաձգությունից առաջ վիճաբանություն է սկսվել զինծառայողների միջև։ Այդ պահին նրանց միջև հեռավորությունը մոտավորապես 100 մետր է եղել։ Ապա հայ զինվորականների խումբը որոշել է առանց զենքի մոտենալ հակառակորդին՝ իրավիճակը հասկանալու համար։

Ադրբեջանցիները նախ օդ են կրակել, ապա հայ զինվորների ոտքերի ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին։ Հայկական կողմի դիրքերից էլ պատասխան կրակահերթեր են հնչել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *