Ինչ է կատարվել Խծաբերդի ուղղությամբ. Արցախի նախագահի անակնկալ հայտարարությունը




«Առաջին լրատվական»-ը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ի ուղերձում անդրադարձել է նաև վերջին օրերին արդիական և մտահոգիչ թեմային: Արցախի նախագահը հաստատել է, որ մի քանի տասնյակ հայ զինվորներ գերի են ընկել Խծաբերդի


ուղղությամբ ծավալված զարգացումների հետևանքով, երբ ադրբեջանցիները գրոհել էին Հադրութի շրջանում հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի՝ Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ: Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները վերահսկողություն են հաստատել Հին Թաղերի, և մասնակի

վերահսկողություն՝ Խծաբերդի վրա: Հետո միջամտեցին ռուս խաղաղապահները (առանձին հարց է, թե նրանք ինչու չէին տեղակայվել այնտեղ ավելի վաղ, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրով այդ շրջանը պետք է լիներ հայկական և համարվեր շփման գիծ), տարածելով քարտեզ, որ շրջանն անցել է իրենց վերահսկողության տակ: Բայց հաջորդ օրն իսկ արդեն տարածեցին նոր քարտեզ՝ առանց այդ շրջանի: Ինչ է կատարվել ու կատարվում

Հադրութի շրջանի այդ հատվածի ուղղությամբ, առ այսօր մնում է մեծ մասամբ անհայտ ու խորհրդավոր, ինչպես խորհրդավոր էր Շուշիում տեղի ունեցողը պատերազմի օրերին: Այսօր, սակայն, առավել կենսական է դարձել անգամ այն, որ գոնե վերադարձվեն այն մի քանի տասնյակ տղաները, որոնք պահում էին գյուղերը և հայտնվել են գերության մեջ: Արայիկ

Հարությունյանը հայտարարել է, թե արդեն իսկ ջանքեր են գործադրում նրանց վերադարձնելու ուղղությամբ: «Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության», հայտարարել է նա: Սա, ըստ էության, հնարավոր է համարել անգամ սենսացիայի տարրեր պարունակող հայտարարություն: Որովհետև, փաստացի ստացվում է, որ իրադարձությունները ծավալվել են ինչ-որ մեկի մեղավորությամբ, որը գտնվում է այսպես ասած՝

Արցախի իշխանության պատասխանատվության և իրավասության ներքո: Համենայնդեպս, հակառակ դեպքում ծիծաղելի է հնչում Արցախի նախագահի խոսքը, եթե վերաբերում է ադրբեջանական կողմից որևէ մեղավորի իրավական պատասխանատվության ենթարկելուն: Պետք է ենթադրել, որ խոսքը հայկական կողմում ինչ-որ մեկի պատասխանատվության մասին է, որի հետևանքով ծավալվել են մտահոգիչ ու վտանգավոր իրադարձությունները, կամ՝ մեր տղաները հայտնվել են գերության մեջ:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում, ով է այդ մեկը, կամ ովքեր են այդ մարդիկ, որոնց մեղավորության կասկած կա և դրա հիման վրա Արցախի նախագահը խոսում է նրանց պատասխանատվության ենթարկելու համար ամեն ինչ անելու մասին: Եղել է թերացու՞մ, թե՞ սաբոտաժ, ինչպես, ամենատարբեր մասնակիցների պնդմամբ, եղել է պատերազմի ժամանակ: Թե՞ Արցախի բարձրագույն ղեկավարությունն այդպես փորձում է խուսանավել իր պատասխանատվությունից:

“First News” writes. In his December 16 message, Artsakh President Arayik Harutyunyan also touched upon a topical issue of recent days. The President of Artsakh confirmed that several dozen Armenian soldiers were taken prisoner due to the developments in the direction of Khtsaberd, when the Azeris attacked the villages of Hin Tagher և Khtsaberd in the Hadrut region, which remained under Armenian control. As it is known, the Azeris established control over the Old Districts, and partial control over Khtsaberd. Then the Russian peacekeepers intervened (it is a separate question why they had not been stationed there earlier, when

according to the November 9 agreement the area was to be considered an Armenian line of contact), spreading a map that the area was under their control. But the next day they released a new map without that area. What happened and is happening in that part of the Hadrut region remains largely unknown and mysterious, as was what happened in Shushi during the war. Today, however, it has become even more vital that at least a few dozen of the boys who guarded the villages be returned to captivity. Arayik Harutyunyan stated that they are already making efforts to return them. “I personally will be consistent in bringing t

he perpetrators of this incident to justice,” he said. This, in fact, can be considered even a statement containing elements of sensation. Because, in fact, it turns out that the events took place through the fault of someone who is, so to speak, under the responsibility of the Artsakh government. In any case, otherwise the words of the Artsakh President sound ridiculous, if it refers to the legal prosecution of any culprit by the Azerbaijani side. We must assume that we are talking about the responsibility of someone on the Armenian side, as a result of which disturbing and dangerous events unfolded, or our boys found themselves in captivity. Accordingly, the question arises as to who that person is, or who are those people whose guilt is suspected, on the basis of which the Ar

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *