Իրականությունն այն մասին, թե ինչ է եղել եկեղեցում. պարզվում է քահանան Նիկոլ Փաշինյանին ասել է….




Ես Նիկոլ Փաշինյանին եկեղեցուց դուրս չեմ հրավիրել, ինքը դուրս էր գալիս. ես իրեն անձնական բան եմ ասել, որն իրեն էր վերաբերում։, նա ինձ շատ հանգիստ արձագանքեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը, ով ավելի վաղ եկեղեցի այցելած վարչապետի ձեռքն օդում էր թողել՝ հրաժարվելով սեղմել այն։


Թե ինչո՞ւ է նման կերպ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, Տեր Հայրը այդ որակում է անձնական մոտեցում, որը պայմանավորված է վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման հետ կապված գործընթացներով։

Մեր խնդրանքին, թե ի՞նչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, Տեր Պարգեւ Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն փոխանցեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ նա սպասի Աստծո դատաստանին։

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իրավապահները խուզարկում են իր տունը, Տեր Հայրն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ լուրերից։

Քահանայի եւ վարչապետի միջեւ այսօր՝ ավելի վաղ տեղի ունեցած միջադեպից հետո, որոշ քաղաքացիներ գնացել են եկեղեցի, եւ փորձել հաշիվներ պարզել քահանայի հետ, պատճառաբանելով, որ նա իրավունք չուներ վարչապետի հետ նման կերպ վարվել։

Տեր Պարգեւ Զեյնալյանն ասաց, որ ինքն այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, եւ այդտեղ հավաքված քաղաքացիներ չկան։ Նրանք եկեղեցու տարածքում են եղել այն ժամանակ, երբ քահանան հուղարկավորությանը է մասնակցելիս եղել։

«Այստեղ վիճակը հիմա շատ է լավ է, նորմալ»,- հավելեց Տեր Հայրը։

I did not invite Nikol Pashinyan out of the church, he was leaving. I told him something personal about him, he responded very calmly. The priest of St. Gregory the Illuminator Church in Sisian, Father Pargev Zeynalyan, said this in a conversation with NEWS.am.

Why did he react to Nikol Pashinyan in such a way, the Father describes it as a personal approach, which is conditioned by the demarcation processes taking place in Syunik in recent days.

At our request, what did he convey to Nikol Pashinyan, Father Pargev Zeynalyan did not want to open the brackets, he only conveyed that the meaning of his word was that he should wait for God’s judgment.

As for the news that the law enforcement officers are searching his house, the Father said that he was not aware of that news.

After the incident between the priest and the prime minister earlier today, some citizens went to the church and tried to settle accounts with the priest, reasoning that he had no right to treat the prime minister in such a way.

Father Pargev Zeynalyan said that at the moment he is in St. Gregory the Illuminator Church and there are no citizens gathered there. They were in the churchyard when the priest was attending the funeral.

“The situation here is very good now, normal,” the Father added.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *