Ի դժբախտություն քոչարյանական «պատիվ ունեցողների»` գերին վերադարձել է




Այսօր` հունիսի 9-ի վաղ առավոտյան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ինչպես նաեւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի համատեղ ջանքերի շնորհիվ հայկական կողմին վերադարձվեց ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը։ Նա հունիսի 8-ի առավոտյան մառախուղի պատճառով մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։


Քոչարյանական «պատիվ ունեցողները» առիթը բաց չթողեցին միջադեպը ստահոդ շահարկումների թեմա դարձնելու համար։

Հայրենիքի համար իրեն իբր մտահոգ ձեւացնող ուժը ասես ոգեւորվեց տեղի ունեցածից։ Միջադեպը նրա համար դարձավ դիվիդենտներ շահելու նոր «հարմար» առիթ։ Բայց հիմա, երբ հայ զինվորականը վերադարձվեց հայրենիք, քոչարյանականներն անմիջապես սսկվեցին։ Անգամ իրենց էջերում որեւէ բառ չակնարկեցին գերեվարված զինվորականի վերադարձի մասին:

Կարծես այնքան էլ ուրախ չէին այդ առիթով, քանի որ շահարկման այդ թեման էլ սպառվեց։ Տպավորություն է, որ ընդդիմադիր կողմը անհամբեր սպասում է մի վատ միջադեպի, պատրաստ է ամեն տեսակի սադրանքի` ընտրություններում մի քանի ձայն ավելի հավաքելու համար։

Լյուսիյա Պետրոսյան

Today, in the early morning of June 9, thanks to the joint efforts of the General Staff of the RA Armed Forces, as well as the Commander of the Russian peacekeeping contingent in Karabakh, Lieutenant General Rustam Muradov, the contract soldier of the N military unit of the RA Armed Forces, Private A. Katanyan. He got lost due to the fog on the morning of June 8 and appeared in the territory under the control of Azerbaijan.

Kocharyan’s “honorees” did not miss the opportunity to make the incident a subject of false speculations.

The force pretending to be worried about the homeland seemed to be inspired by what had happened. The incident became a new “convenient” occasion for him to win dividends. But now, when the Armenian soldier returned to the homeland, the Kocharyans immediately started screaming. They did not even mention the return of the captured soldier in their pages.

It seems that they were not so happy about that, because that topic of manipulation was exhausted. The impression is that the opposition side is looking forward to a bad incident, is ready for any kind of provocation to get a few more votes in the elections.

Lucia Petrosyan

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *