Լավ չի. Պпւտինը սպшռնшց Հшյшստшնին…




lragir.am-ը գրում է.
«Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ: Ընդհանրապես, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար է այն առումով, որպեսզի հնարավոր լինի որոշել տարածաշրջանի ապագան եւ տարածաշրջանում հարաբերությունների կառուցումը:


Նախեւառաջ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն դաշնակցային: Բոլոր առումներով մենք մտերիմ գործընկերներ ենք: Այսօր մենք շատ խոսեցինք տնտեսության մասին: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ չնայած անցյալ դժվար տարվան՝ մենք գրեթե 4%-ով ավելացրել ենք մեր ապրանքաշրջանառությունը: Այս ամենը հիմք է տալիս հուսալու, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հետ լուծումներ կգտնենք հօգուտ հայ ժողովրդի, հայկական պետության եւ մեր երկկողմ հարաբերությունների», Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանին ասել է Պուտինը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ղարաբաղի դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի, կարգավիճակի, գերիների հարցերը մնում են չլուծված: Չնայած մինչեւ Մոսկվա մեկնելն արված հավաստիացումներին, նա այնուամենայնիվ ստորագրել է եռակողմ նոր հայտարարությունը: Նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո սա երկրորդ հակահայկական փաստաթուղթն է, որը վերաբերում է Հայաստանի տարածքի մասնատմանը եւ հաղորդակցությունների անվան տակ ռուս-թուրքական վերահսկողության սահմանմանը:

Պուտինի խոսքը Նիկոլ Փաշինյանին վկայում է, որ Մոսկվան հետեւողական շարունակում է իր ծրագրերը, որքան էլ հայաստանյան միջավայրում փորձ է արվում լռության մատնել ռուսական գործոնը, կամ ցույց տալ, որ Ռուսաստանն այլ ելք չունի: Հայաստանի համար կենսական շահերը կամ «չլուծված խնդիրները» ռուս-թուրքական շանտաժի մաս են՝ Հայաստանի հաշվին խնդիրները լուծելու համար, տնտեսական ինչ որ բուտաֆորիկ օգուտների խոստումներով: «Չլուծված խնդիրները» պարբերաբար մնալու են ռուս-թուրքական համաձայնությունների իրար հաջորդող փուլերին՝ Հայաստանին պարտադրվելիք նորանոր պայմանագրերի դիմաց։

Այս ֆոնին, Պուտինի խոսքը, թե Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները եղել են, կան ու կլինեն դաշնակցային, պարզապես սպառնալիք է Հայաստանին: Դա գուցե շոյում է հույսերով ապրող մարդկանց լսելիքը, թեեւ այդպիսիք գրեթե չեն մնացել, սակայն քաղաքական դասը պետք է հասկանա, որ Հայաստանի շահերը պաշտպանել հնարավոր է միայն ռուս-թուրքական համաձայնություններն ամբողջովին մերժելու պարագային: Ռուսաստանին «առանձնացնելով» ու հավատարմություն հայտնելով՝ քաղաքական դասն ազատում է նրան պատասխանատվությունից եւ լեգիտիմացնում եռակողմ գործողությունները:

lragir.am writes. “In my opinion, despite the issues that you have mentioned, which still remain unresolved, I hope that we will still be able to reach an agreement on all issues, including humanitarian issues. In general, I think the meeting is useful in terms of determining the future of the region and building relations in the region. First of all, of course, between Armenia and Azerbaijan. I want to say that our relations have been, are and will be allied. We are close partners in all respects. To

day we talked a lot about the economy. In this regard, I would like to note that despite the difficult last year, we have increased our trade by almost 4%. “All this gives reason to hope that with the settlement of the situation around Nagorno Karabakh we will find solutions for the b

enefit of the Armenian people, the Armenian state and our bilateral relations,” Putin told Nikol Pashinyan after a trilateral meeting in Moscow. After the meeting, Nikol Pashinyan stated that the issues of de-occupation of Karabakh, return of deportees, status, and captives remain unresolved. Despite assurances made before leaving for Moscow, he nevertheless signed a new trilateral statement. This is the second anti-Armenian do

cument after the announcement on November 9 or 10, which refers to the division of the territory of Armenia and the establishment of Russian-Turkish control in the name of communications. Putin’s words to Nikol Pashinyan prove that Moscow consistently continues its programs, no matter how much there is an attempt in Armenia to silence the Russian factor or to show that Russia has no other way out. Vital interests or “unresolved issues” for Armenia are part of Russian-Turkish blackmail to solve problems at the expense of Armenia, with promises of some dummy economic benefits. The “unresolved issues” will regularly remain in the successive stages of the Russian-Turkish agreements in exchange for new agreements to be imposed on Armenia.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *