Ծառուկյանը դեռևս ընտրություններից առաջ է խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք այսօր կան Հայաստանում




ՀՀ֊ի ինֆորմացիոն համակարգում կան լրատվական աղբյուրներ, որոնք շարունակում են իրենց ցածր պրոֆեսիոնալիզմով ոչ պատշաճ աշխատանքը։ Նրանք չգիտեն, թե երբ՞, որտեղ՞ և ինչ՞ հարցեր կարելի է տալ։ Սպորտային միջոցառման ժամանակ քաղաքական հարցեր տալը կամ պրն Ծառուկյանի խոսքերը մանիպուլացնելը դա աշխատանքից չհասկանալու և ցածր մակարդակի արդյունք է։ Պրն.Ծառուկյանը միշտ նշել է, այն մասին, որ նա շարժվում է առաջ իր սկզբունքներով և ցաղափարներով, նրա տեսակետները չեն


փոխվում, նա ունի իր քաղաքական հայացքները, և որպես 15տարվա կայացած և հզոր կուսակցություն ունի իր խոսքը ասելու, իր պայքարը տանելու իրավունք։ ԲՀԿ֊ն չի միանա ոչ մի քաղաքական ուժի, ԲՀԿ֊ն ՀՀ֊ում ունի իր տեղն ու դիրքը, նա միայնակ կմղի իր պայքարը և կօգտվի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր իրավունքներից։ Ակնհայտ է նաև այն, որ պրն Ծառուկյանը դեռևս ընտրություններից առաջ է խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք այսօր կան Հայաստանում և առաջարկել է դրանց լուծումները։ Դա բոլորդ գիտեք,

սակայն նաև գիտեք այն, որ պրն.Ծառուկյանի խոսքին ոչ ոք ականջալուր չի եղել։ Դրա հետևանքով այսօր բոլոր պաշտոնյաները զբաղված են իրար վրա ցեխ շպրտելով և ժողովրդին պառակտելով։ Պրն.Ծառուկյանը զգուշացրել է բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր մարդկանց տանջում են, օրինակ առողջապահության ոլորտում կատարվող փոփոխությունները։ Նա դեռ ընտրություններից առաջ էր ասում, որ պետպատվերի համակարգը փոփոխել և կայուն դարձնել է պետք, սակայն կրկին նրան չլսեցին և արդյունքում իշխանությունների ներկայացուցիչները որոշեցին մարդկանց զրկել նաև այդ հնարավորությունից։ Ու եթե այս ամենը այսպես շարունակվի ժողովուրդը ավելի լուրջ խնդիրների առջև կկանգնի։ Ու հարց է նաև այն, թե պրն.Ծառուկյանի կողմից զգուշացրած, որ խնդիրները ի հայտ կգան վաղը և կխանգարեն մարդկանց կյանքի բնականոն հունը։
Գրում է Սյուզի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *