Կարևոր. Բանակի ծառայության ժամկետը կկրճատվի




iPress.am- Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է 2 տարվանից դառնալ 1.5 տարի։ «Բանակում բարեփոխումների շուրջ «ինտենսիվ աշխատանքներ» են տարվում արդեն մոտ 6 ամիս։


Աշխատանքներին մասնակցում են Անվտանգության խորհուրդը, Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբը և այլ գերատեսչություններ։ Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջնական փուլի։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք»,- նշել է նա։ Գրիգորյանի պնդմամբ՝ այս բարեփոխումների հիմքում դրված է նաև անցումը դեպի պրոֆեսիոնալ բանակի, թեև դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի։https://www.youtube.com/embed/U49rI0aSHZk?fs=1&playsinline=1&enablejsapi=1&origin=https%3A%2F%2Fyerevan24.info&widgetid=1

Ղազարյանի հարցին, թե որքան ժամանակի մասին խոսքը, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Մոտակա ժամանակի հարց է։ Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու մասին»։ Գրիգորյանի խոսքով՝ այս բարեփոխումներն, ըստ պաշտոնյայի արդյունավետ են մի քանի առումներով, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից։

«․․․Բոլորն էլ հասկանում են, բանակում էլ հասկանում են, որ սա շատ կարևոր բարեփոխում է, և եթե մենք կարողանում ենք ժամանակացույցով և ընդհանուր բարեփոխումների տրամաբանությամբ գնալ այս ուղղությամբ, միանշանակ է, որ բանակի արդյունավետությունն է ավելանալու, և նաև քաղաքացիները ավելի շատ ցանկություն են ունենալու ծառայելու, որովհետև երկու տարվա և մեկուկես տարվա [զինծառայության] միջև տարբերությունը շատ մեծ է, պայմանական քսանհինգ տոկոսի տարբերություն է։ Եվ դա ահռելի մեծ տարբերություն է։

Համոզված եմ, որ ավելի շատ քաղաքացի կցանկանա ծառայել բանակում»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *