Կենտրոնական բանկը զգուշացնում է վարկ ունեցող և վարկ վերցնել պատրաստվող բոլոր քաղաքացիներին․ ԿԱՐԵՎՈՐ




ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ առանց համապատասխան լիցենզիայի վարկային միջոցներ տրամադրելու կամ այդ գործընթացին աջակցելու առաջարկով հանդես եկող անձանց կողմից մատուցվող ծառայություններից։


Իրավաբան.net-ը Կենտրոնական բանկից տեղեկանում է, որ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք անձիք սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, փողոցներում տարբեր շինությունների վրա փակցված հայտարարությունների,

ինչպես նաև բաժանվող թռուցիկների միջոցով հանդես են գալիս վարկերի, շատ հաճախ՝ արագ, առանց գրավի դիմաց, պարզեցված նույնականացման ընթացակարգով վարկային միջոցների տրամադրման և (կամ) այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկությամբ։

Նման անձիք սովորաբար իրենց կողմից մատուցվող «ծառայությունների» համար գանձում են բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված և ոչ ճշգրիտ տեղեկատվություն և հաճախ փաստացի չեն մատուցում նախապես խոստացված ծառայությունը։

Ստորև աղյուսակով ներկայացվում է այդ անձանց ոչ սպառիչ ցանկը։

Հայտնում ենք, որ նշված անձիք չեն լիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Նշված անձանց կողմից ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ անձանց կողմից մատուցվող ծառայություններից և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններից։

The Central Bank of the Republic of Armenia urges to refrain from the services provided by the persons offering to provide credit or support the process without a relevant license.

Iravaban.net learns from the Central Bank that as a result of studying the information obtained by the Central Bank, as well as the regular alarms received by citizens, it turned out that a number of people posted ads on various buildings on social networks, public places and streets.

such as handing out loans through handouts, often promptly, without collateral, through a simplified identification procedure to provide loans (or) to assist in that process.

Such individuals usually charge high commissions for the “services” they provide, provide distorted “inaccurate information” and often do not actually deliver the promised service.

The table below provides a non-exhaustive list of these individuals.

We inform that the mentioned persons have not been licensed by the Central Bank of the Republic of Armenia,։ their activities are not controlled by the Central Bank of the Republic of Armenia.

The provision of services by these individuals is not based on legal regulations, contains many risks for both the financial system and consumers, and can lead to severe social consequences.

The Central Bank of the Republic of Armenia urges to refrain from the services provided by such persons, to use only the services offered by banks licensed by the Central Bank of the Republic of Armenia, credit organizations.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *