Կրկին մեծ կորուստ ենք ապրում…😢 Կյանքից հեռացավ 🙏🏻🙏🏻Հայ մեծանուն, բոլորիս կողմից սիրելի․․․




80 տարեկան հասակում կյանքից հեռացել է բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գալստյանի որդին՝ Դավիթ Գալստյանը: Վիլեն Գալստյանը ծնվել է Երևանում: 1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1959-61թթ եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961-72թթԵրևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Գայանե» (Արմեն, 1974թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966թ.), «Անտունի» (Անտունի, 1969թ.), «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967թ.), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970թ.), «Մոխրոտը» (Արքայազն), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972թ.) և այլն: 1972-75թթ և 1977-79թթ ղեկավարել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83թթ եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը: Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ., նաև լիբրետոյի


հեղինակ), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (1976թ.), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.) և այլ բալետներ: Ներկայացումներով հանդեսել է եկել աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: 1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը: 1999-2000թթ դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում: 1999թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 2004թ-ից եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը, 2014թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը: Արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1968թ. արժանացել է դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալին, 1967թ.՝ ՀՀ Պետական մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալների, 2013թ.՝ ՀԹԳՄ Հատուկ մրցանակի թատերարվեստում ունեցած ավանդի համար:

Armenian ballet dancer, choreographer, People’s Artist of the USSR Vilen Galstyan passed away at the age of 80. Galstyan’s son Davit Galstyan announced this on his Facebook page. Vilen Galstyan was born in Yerevan. 1959 Graduated from Yerevan State College of Dance. In 1959-61 he was an artist of the Paliashvili Theater in Tbilisi, in 1961-72 he was an artist of the National Academic Opera and Ballet Theater after Yerjan A. Spendiaryan, then a leading soloist. She has performed in the following ballet performances: A. Khachatryan’s “Spartak” (Spartak, 1961), “Gayane” (Armen, 1974), A. Adan’s “Giselle” (Albert, 1961), E. Hovhannisyan’s “Eternal Idol” (Byurat, 1966), “Antuni” (Antuni, 1969), “David of Sassoun” (David, 1976), E. Aristakesyan’s “Prometheus” (Prometheus, 1967), S. Prokof’s “Romeo-Juliet” ( Romeo, 1970), “Cinderella” (The Prince), P. Tchaikovsky’s “Swan Lake” (Siegfried, 1972), etc. In 1972-75 և in 1977-79

he headed the ballet troupe of the National Academic Opera and Ballet Theater after Yerjan A. Spendiaryan, in 1979-83 he was the chief choreographer of the theater. He directed A. Khachatryan’s “Gayane” (1974, 2004, author of the libretto), “Spartak” (1978, 1982, 1987), E. Hovhannisyan’s “David of Sassoun” (1976), L. Minkus Don Quixote “(2002) և other ballets. He has performed in many countries of the Soviet Union and won numerous awards. He was the leader of the dance group of the Krasnodar Philharmonic. She has danced on the big stages of the Bolshoi Theater in Moscow, England, Fran

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *