Հшյկшկшն բшնшկը шնшկնկшլի է բերել шդրբեջшնցիներին․ пւշшգրшվ մшնրшմшuներ




Հարգելի ընթերցողներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ժողովուրդ» օրաթերթի հոդվածը մասնակիորեն, ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում․
«Անցած շաբաթվանից Սեւ լճի շուրջ ծավալված զարգացումները շատ մոտ են եղել տարածաշրջանում նոր պատերազմ հանգեցնելուն:


Մեզ հասած տեղեկություններով` ադրբեջանցիների կողմից հայկական տարածք ներխուժմանը հաջորդած օրերին հայկական բանակին հրահանգվել է լավագույն ստորաբաժանումներով դիրքավորվել ու պատրաստ լինել անակնկալ գրոհով հետ շպրտել հակառակորդին:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը չի պատկերացրել, որ այդ արագությամբ մերոնք կարող էին զորք կուտակել ու դիրքավորվել մոտակա այլ բարձունքների վրաստեղծելով իրենց ստորաբաժանումները շրջափակելու իրական հնարավորություն:

Ի դեպ, Գլխավոր շտաբին մոտ կանգնած նախկին բարձրաստիճան զինվորականներից մեզ փոխանցեցին, որ կառավարությունից հրահանգվել է արխիվներից հանել տարատեսակ քարտեզներ ու, ըստ դրանց, Տավուշից ու Նախիջեւանի հատվածում պլանավորել առաջխաղացումներ բերելով նույն հիմնավորումները, ինչ ադրբեջանցիները:

Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասնում, որ ադրբեջանցիների քայլերը խիստ զայրացրել է նաեւ ռուսական կողմին, որտեղից, ըստ էության, հասկացնել են տալիս, որ ռшզմական գործողությունների վերսկսման դեպքում այլեւս թույլ չեն տա, որ իրենց քթի տակ օտար պետությունների զորքեր ու զենք հայտնվի, ինչպես եղավ 44-օրյա պшտերшզմի ժամանակ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *