Հայաստանը ՀԶՈՐԱՆԱԼՈՒ է․ Բայդենի ՑՆՑՈՂ նվերը ՀԱՅԵՐԻՆ․ Ալիևը և Էրդողանը խառնվել են իրար




ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը, որն օրերս կստանձնի նախագահի պաշտոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերի թեկնածությունը: Այդ առաջադրումը ուշադրության է արժանի Հայաստանի համար որոշակի հանգամանքների բերումով:


Այստեղ հարցն այն չէ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ամերիկյան քաղաքականության առանցքային գործիքներից է, և դրա ֆինանսատնտեսական բնույթը առավել քան կարևոր է կորոնավիրուսից և ավերիչ պատերազմից հետո Հայաստանի վերականգնման հնարավորություն դիտվելու համար:

Ի վերջո, այստեղ շատ կարևոր են լինելու քաղաքական բնույթի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ թե՛ ԱՄՆ հետաքրքրվածությունը Հայաստանով, թե՛ Հայաստանի համարժեք արձագանքի հնարավորությունը՝ հաշվի առնելով ռեգիոնալ նոր իրողություններն ու ՌԴ գերազդեցությունը:

Ավելին, այդ իմաստով գուցե առավել կարևոր է դառնում, որ Նահանգները Հայաստանի հետ հարաբերության իմաստով չսպասի, այսպես ասած, հանդիպակաց նախաձեռնության կամ չկողմնորոշվի բացառապես սիմետրիկ արձագանքով:

Ակնառու է, որ նոր իրավիճակում Հայաստանի հետ աշխատանքի արդյունավետությունը կախված է այն բանից, թե Վաշինգտոնը որքան է պատրաստ այդ հարաբերության ասիմետրիկ տրամաբանության: Այդ իմաստով է ահա բավականին հետաքրքիր Սամանտա Փաուերի թեկնածության առաջադրումը:

Բանն այն է, որ Օբամայի վարչակազմի շրջանում լինելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը և փաստորեն ամերիկյան քաղաքականության համատեքստում Օբամայի վարչակազմի բազեներից մեկը՝ Փաուերը բավականին նուրբ համակրանք ուներ հայկական գործոնի նկատմամբ:

Իհարկե, հասկանալի է, որ քաղաքականության, այն էլ ամերիկյան քաղաքականության ուղենիշը շահն է, ոչ թե համակրանքը, սակայն անձնական պատկերացումներն ու մոտեցումները ի վերջո կարևոր են շահի շրջանակի ձևավորման համար: Փաուերը այդ իմաստով Հայաստանի համար ամերիկյան նոր վարչակազմում կարող է լինել թերևս ամենահարմարավետ գործընկերներից մեկը, ինչը կարևոր է:

Այդ համատեքստում, ի դեպ, հատկանշական է, որ, օրինակ, հենց Սամանտա Փաուերն էր 2015 թվականի մայիսին Վաշինգտոնի գլխավոր տաճարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը, երբ տաճարում տեղի էր ունենում պատարագ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Ի դեպ, մյուս պաշտոնյան էլ այն ժամանակ փոխնախագահ Բայդենն էր: Սա, իհարկե, լոկ ներկայացուցչականության հարց չէ, սա

քաղաքականություն է՝ իր բավականին նուրբ տողատակերով: Ինչպես, օրինակ, լոկ մարդասիրության հարց չէ և այն, որ Սամանտա Փաուերը, Թրամփի նախագահությունից հետո թողնելով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնը, 2017 թվականին դարձավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ: Փաուերն, ի դեպ, ափսոսանք էր հայտնել և համարել սխալ, որ նախագահ Օբամայի վարչակազմը չճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Իհարկե, ներկայումս ԱՄՆ ՄԶԳ նախագահի պաշտոնում նրա հնարավոր նշանակումից մեր ակնկալիքը պետք է լինի ոչ թե Ցեղասպանության ճանաչումը, այլ Հայաստանի հետ կարևոր տնտեսական ծրագրերի նախաձեռնողականությունը: Հետպատերազմական բարդ իրադրությունում հայտնված Հայաստանի համար ներկայումս այդ հարցերն են կենսական:

US President-elect Joe Biden, who will soon take over the presidency, has nominated Samantha Power, the former US representative to the United Nations, for the post of head of the US Agency for International Development. This nomination deserves attention due to certain circumstances for Arm

enia. The point here is not that USAID is one of the key tools of American policy, its financial and economic nature is more than enough to be considered an opportunity for Armenia’s recovery from the coronavirus after the devastating war. After all, a number of political factors will be very important here, including both the US interest in Armenia and the possibility of an adequate response from Armenia, given the n

ew regional realities and Russia’s influence. Moreover, in this sense, it may become more important that the United States does not wait for, so to speak, a counter-initiative in the sense of relations with Armenia, or not be guided by a purely symmetrical response. It is obvious that in the new situation the effectiveness of working with Armenia depends on how much Washington is ready for the asymmetric logic of that relationship. In that sense, it is quite interesting to nominate Samantha Power. The point is that being the US A

mbassador to the UN during the Obama administration, in fact, one of the hawks of the Obama administration in the context of American policy, Power had a rather subtle sympathy for the Armenian factor. Of course, it is clear that the direction of politics, especially American policy, is interest, not sympathy, but personal ideas and approaches can ultimately lead to the formation of a circle of interests. In that sense, Power may be one of the most convenient partners for Armenia in the new US administration, which is possible. In this context, by the way, it is noteworthy that, for example, Samantha Power was one of the officia

ls of the US administration accompanying Armenian President Serzh Sargsyan at the Washington Cathedral in May 2015, when a liturgy on the occasion of the 100th anniversary of the Armenian Genocide was held in the cathedral. By the way, the other official at the time was Vice President Biden. Of course, this is not just a matter of representation, this is a policy with its rather subtle footnotes. For example, it is not just a matter of humanitarianism that Samantha Power, leaving the post of US Representative to the UN after Trump’s presidency, became a member of the Aurora Humanitarian Initiative Selec

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *