Հայտարարություն, եթե ունեք . Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամար տեղեկացեք, որ․․․




Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումն առ այն, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներին, իր ամբողջ բովանդակությամբ իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու: Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբևիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներին կամ քարոզարշավներին: Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է: Վիվա-ՄՏՍ-ն ունի ավելի քան 1200 աշխատակից, որոնք ունեն ընտանիք, ազգականներ, բարեկամներ, ընկերներ, հարևաններ: Հասարակության ցանկացած


անդամ ինքը կարող է հետաքրքրվել ու ստուգել նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներում կազմակերպության ներգրավվածության մասին վերը նշված պնդումների իսկությունը: Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ համավարակի առաջին իսկ օրվանից ընկերությունն աշխատում է հեռավար եղանակով և բացառությամբ հերթապահություն իրականացնող տեխնիկական փոքրաթիվ անձնակազմի ու սպասարկման կենտրոնների աշխատակիցների, գերակշռող մասն աշխատում է տանից: Վիվա-ՄՏՍ-ը հորդորում է զերծ մնալ իր բարի համբավն արատավորելու անպատվաբեր ու անարդյունք փորձերից: Միաժամանակ՝ նմանօրինակ լուրեր տարածողներին ընկերությունն առաջարկում է հանրությանը ներկայացնել որևիցե ապացույց կամ փաստ, որ ընկերությունն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ կամ որևիցե ձևով ներգրավված է քաղաքական գործընթացներում: Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը մշտապես եղել է բաց ու թափանցիկ և շարունակում է մնալ այդպիսին: Շնորհակալություն: Վիվա-ՄՏՍ

Viva-MTS officially informs that the publication in one of the media outlets that the company is allegedly involved in the election campaign or political processes does not correspond to reality in its entirety, is completely false and fabricated. Throughout its more than 15 years of operation, Viva-MTS, despite such rumors and baseless accusations, has already proved that it has never been involved in political processes or campaigns. The company has performed and continues to perform a strategically important function, providing a wide range of telecommunications and digital services; it is a completely apolitical structure. Viva-MTS has more than 1,200 employees who have family, relatives, friends, neighbors. Any member of the public can inquire and verify the above statements about the organization’s involvement in the election campaign or political processes. Viva-MTS also considers it necessary to inform that from the very first day of the epidemic the company works remotely, except for the small nu

mber of technical staff and service centers on duty, most of them work from home. Viva-MTS urges to refrain from dishonorable and fruitless attempts to tarnish its good reputation. At the same time, the company offers those who spread such rumors to present to the public any evidence or fact that the company is conducting a political campaign among its employees or is involved in any political process. Viva-MTS ‘operations have always been open and transparent, and continue to be so. Thank you. Viva-MTS:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *